copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:31 28-02-2023

Իրենք կարոտում են իրենց նախկին ապրելակերպը, չեմ զարմանա, որ մի օր էլ ցույց տան, թե ինչպես են կառավարական առանձնատանը խոզ խանձում. հոգեբան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կիսվել լուսանկարներով․ «Ժողովուրդ ջան Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»։

Հրապարակված լուսանկարները քննադատության արժանացան համացանցում, քանի որ Նիկոլ Փաշինյանը դրսում կանգնած կարկանդակ է ուտում:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներից և այն հոգեվիճակից, որում գտնվում են, ասաց. «Հոգեվիճակ ասելով մենք մի փոքր գերագնահատում ենք, ինչպե՞ս եք պատկերացնում Աննա Հակոբյանը իր ամուսնուն ասել է, որ մենք շատ վատ վիճակում ենք գտնվում արի մի հատ կարկանդակ կեր, նկարենք, քցենք ինտերնետ։ Ինձ թվում է՝ այդպես չէ խնդիրը դրված։ Ես կարծում եմ, որ այստեղ իմիջմեքեր էլ առանձնահատուկ չեն պահում, որովհետև մենք տեսել ենք, թե լրագրողների հետ ինչպես են վարվում, ուղիղ կապեր ապահովում, միջնորդված կապ չկար»։

«Այստեղ մենք Դանինգ-Կրյուգերի էֆեկտով գոյություն ունենք ոչ կոմպետենտ մարդկանց հետ ում թվում, որ իրենք ամեն ինչից տեղյակ են, գիտեն և ամեն ինչ կարող են անել և տալիս են այսպես քնձռոտ, կեղտոտ, վատ պատկերներ հանրությանը»,- ասաց հոգեբանը։

Խոսելով հրապարակված լուսանկարների հանրության վրա ունեցած ազդեցությունից՝ հոգեբանն ասաց, որ հանրության մեծ մասին դա դուր է գալիս։

«Այդտեղ ստեղծվում է տպավորություն, թե ՀՀ վարչապետն ու իր տիկինը իրենց նման պեռաշկի ուտող են փողոցում, փողոցում ծամող են և այն ծամողի իմիջը կերպարը, որը Փաշինյանը ստեղծել է, որը, միգուցե, մեզ՝ որոշ մարդկանց, դուր չի գալիս, բայց բնակչության մեծ մասին դուր է գալիս, որովհետև բնակչության մեծ մասի կարիքները բավարարվում են բուրգի ներքևի մասով, ուտել և այլ, և այլն»,- ասաց Մադաթյանը։

Հոգեբանը նշեց նաև, որ տեղի ունեցածին պետք չէ շատ խորհը նայել, հոգեբանը կողմ չէր նաև այն տեսակետին, որ նման լուսանկարների հրապարակումով փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը։ «Ողղակի այդ մարդկանց երբ որ տանում են պալատում ապրելու և ամիսը 100 000 դոլար պետության վրա իրենց ապրելը փող է նստում, իրենք, միևնույնն է, կարոտում են իրենց նախկին ապրելակերպը, ես չեմ զարմանա, որ մի օր էլ ցույց տան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մի օր էլ իրենց կառավարական առանձնատանը խոզ խանձում, որին էլի կարոտած կլինի»։

Դիտարկմանը, որ վարչապետի ընտանիքը նման լուսանկարների հրապարակումով ցանկանում է ցույց տալ, որ նրանցից մեկն է՝ հոգեբանն արձագանքեց. «Միգուցե դա էլ կա, բայց կարոտը իր հերթին»։

Ըստ հոգեբանի՝ այդքան էլ արդարացված չէ հազարավոր ոստիկանների իրենց հետ տեղափոխելը տարբեր մարզեր, որպեսզի լուսանկարներ նկարեն՝ ժողովրդին ցույց տալու համար, որ իրենցից մեկն են։

Հարցին, թե ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը տեղյակ եղած կլինի, որ տիկին Հակոբյանը մտադրություն ունի իր նմանատիպ լուսանկարները համացանցում հրապարակելու ասաց. «Մի մոռացեք՝ Փաշինյանի կառավարման առաջին տարիներն ու իրերը, երբ որ ունիտազի վրայից լայվեր էր մտնում։ Ոչ միայն նա տեղյակ էր, այլ նաև՝ կողմնակից։ Չենք մոռացել չէ, ինչպես էր Կառավարական շենքի զուգարանից լայվ մտնում, ցույց էր տալիս ունիտազներրը, դա նույն Փաշինյանը չէ՞ր, ինչի՞ չպետք է տեղյակ լինի, որ իրեն ծամելուց նկարել են»,- ասաց հոգեբանը։