Երևան +13°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:48 27-02-2023

Աննայի հորեղբոր տղան 44-օրյայի անհետ կորածներից էր, նա էքստրիմի մեծ սիրահար է, հերթական էքստրեմալ քայլն է արել․ Կարապետ Պողոսյան

Դեռ հայտնի չէ, թե Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Աննա Մարտիկյանը, որ ոլորտներն է համակարգելու։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը։

«Աննա Մարտիկյանն այսօր առաջին աշխատանքային օրն է եկել, դեռ որևէ հստակություն չկա։ Երբ որոշումը լինի՝ կհրապարակենք։ Նա նաև նշեց, որ Մարտիկյանն առնվազն վերջին մի քանի տարիներին Շիրակի մարզի թղթակից է եղել և մարզպետարանի աշխատակազմին էլ է ծանոթ, ոլորտներն ու խնդիրներին էլ»։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Աննան իր նախկին ընկերն է։ «Առաջին հերթին՝ ես այս հարցը դիտարկում եմ հետևյալ կերպ․ նիկոլական առանց այն էլ աղքատ քաղաքական բանկն էլ ավելի է աղքատացել, որ սկսել են խնդրելով, համոզելով, կամ նույնիսկ ահաբեկելով պաշտոնի տանել այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ իրենց ուղղակի ծաղրել ու հայհոյել են։

Այսինքն` իրենց կադրային բանկի չքավորության հերթական դրսևորումն է։ Ինչ վերաբերում է Աննային, մեծ ցավ եմ ապրել, որ նա իր սկզբունքներին հակառակ գնաց, միացավ այդ դավաճանական թիմին ու կարծում եմ, որ սա Հայաստանում կմնա աննախադեպ, երբ իրեն հարգող, իշխանության քննադատող նիկոլենց տված վնասը իր կաշվի վրա զգացած անձինք երբևէ ոչ մի դեպքում չեն փորձի այս դավաճան սրիկաների հետ թիմ կազմել։ Սա շատ վտագավոր կլինի, առհասարակ, մեր հասարակության համար»։

Նա նաև ընդգծեց, որ Մարտիկյանի հորեղբոր տղան 44-օրյա պատերազմի անհետ կորածներից մեկն էր։ «Նա այդ փաստը ծանր էր տանում։ Ես վստահ եմ, որ նա զգում էր, թե Արցախի կորուստը, թե հայրենիքի առաջ ծառացած վտանգները, անկեղծ ասած՝ ինձ համար չափազաց անսպասելի էր։ Մենք շատ ծանր զրույց ենք ունեցել ու հիմնավոր պատճառ ես չտեսա այդ քայլին գնալու համար։

Ես կարծում եմ, որ Աննան էքստրիմի մեծ սիրահար է, էքստրեմալ հերթական քայլն արեց, որը, ցավոք, ճակատագրական կլինի»։