Ներքին 3 տարի առաջ - 13:58 27-02-2023

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա. Արտակ Բեգլարյան

35 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում մեկնարկեց ադրբեջանահայության ցեղասպանությունը, որին տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնի տեղահանման: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական, ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա նաև նշել է. «Առ այսօր Ադրբեջանում շարունակվում և խորանում է հայերի հանդեպ ռասայական ատելության քաղաքականությունը, որի վառ դրսևորումներից է 2020թ. դաժանագույն պատերազմը, իսկ այժմ՝ Արցախի 78-օրյա շրջափակումը: Եվ այդ ատելության պետական քաղաքականությունը արձանագրվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից:

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա՝ նպատակ ունենալով Արցախում ունենալ զրո հայ կամ միգուցե մեկը՝ թանգարանի համար:
Քանի դեռ մարդկության դեմ այդ հանցագործությունները չեն պատժվել պատշաճ կերպով, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են այդ ահավոր շղթայական հանցագործությունները՝ վտանգ ներկայացնելով քաղաքակիրթ աշխարհի համար:

Իսկ մեր անելիքը մեր հայրենիքում ամուր, միասնական ու արժանապատիվ կերպով ապրելն ու պայքարելն է, և արդարությունը վերջիվերջո կհաղթանակի»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա