Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 12:07 27-02-2023

Ալիևի ազգականի սպանության համար դատապարտված Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայում ՀՀ հյուպատոսության դիմաց. Նաիրա Զոհրաբյան

Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայում Հայաստանի հյուպատոսության դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Սերգեյի պատմությունը շատերը գիտեն։ 2015 թվականին, Խերսոն քաղաքի ռեստորաններից մեկում Ադրբեջանի նախիջեւանյան կլանի ներկայացուցիչների եւ հայերի միջեւ ընդհարում է տեղի ունենում, եւ էդ կուտոկի մեջ է լինում Ջուղայի խաչքարերը «գնդակահարածներից» մեկը, ով Ալիեւի ազգականն էր։ Միջադեպը վերածվում է դաժան ծեծկռտուքի, որի ժամանակ սպանվում է Ալիեւի ազգականն ու 2015 թվականի օգոստոսից Սերգեյ Կարապետյանը Խերսոնի բանտում էր։

Որպես պատգամավոր եւ հանձնաժողովի նախագահ ես երկար եմ զբաղվել Սերգեյի խնդրով, որպեսզի պատիժը կրելու համար տեղափոխվի Հայաստան, բայց էս նոր խորհրդարանում այլեւս չգտնվեց մեկը, որ հայ մարդուն Հայաստան տեղափոխելու հարցով զբաղվի։

Իսկ ի՞նչ է եղել հիմա. դեկտեմբեր ամսին Խերոսնի բերդը ռմբակոծվում է, շատերը զոհվում են, իսկ Սերգեյը մի կերպ կարողանում է հասնել Օդեսա ու դիմել հայկական եկեղեցի եւ հյուպատոսություն։
Եւ ահա ինչպես ինձ պատմում է Սերգեյը, դեկտեմբերի 2-ից, գրեթե ամեն օր գնում է Օդեսայի հայկական հյուպատոսություն, որպեսի հայրենիք վերադարձի փաստաթուղթ ստանա։

Հիշեցնեմ, որ մեր դեսպանությունների եւ հյուպատոսությունների օրենսդրական պարտականությունների մեջ է մտնում սեփական հայրենակիցների շահերը պաշտպանելը, մինչդեռ դեկտեմբերի 2-ից փոխհյուպատոս Դավիթ Խաչատրյանը Սերգեյ Կարապետյանին ասում է՝ «հեսա էս հարցը լուծելու ենք» ու էսպես՝ արդեն 3 ամիս։

Ինչի՞ եմ այս ամենի մասին հիմա գրում, որովհետեւ Սերգեյ Կարապետյանն ինձ ասաց, որ պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայի հյուպատոսության դիմաց։
Ու որ հետո Ուկրաինայում մեր ժպտերես դեսպանն ու Օդեսայում մեր հյուպատոսը եւ էդ կանտորայի սաղ սաստավը չասի՝ «վա՞յ, մենք չգիտեինք»։

Հա, մի բան էլ՝ Խերսոնի բերդի ռմբակոծումից փրկվելուց, Օդեսա հասնելուց ու հայկական եկեղեցի եւ հյուպատոսություն դիմելուց՝ որեւէ անգամ Սերգեյին չեն հարցրել՝ բա որտե՞ղ ես քնում եւ ի՞նչ ես ուտում՝ հայ մարդ»,- գրել է Զոհրաբյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը