Ներքին 3 տարի առաջ - 15:00 25-02-2023

Ինքնանպատակ բողոքի ակցիաներն ո՞ւմ են պետք․ Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի շահագործման դեմ ակցիաներ կազմակերպելու մասին

«Իմ ակտիվությունը դատարանում շարունակվում է, ամիսը մեկ մենք գնում ենք, դատական նիստի ենք մասնակցում, բայց չգիտես ինչու՝ ոչ մի լրատվամիջոց չի գալիս լուսաբարելու, ոչ էլ որևէ մեկի հետաքրքրիր է դա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Թեհմինե Ենոքյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նախկին ակտիվությամբ այս անգամ ևս պատրաստվո՞ւմ են պայքարել Ամուլսարի շահագործման դեմ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը 250 մլն դոլարի համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիայի» հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործման լիցենզիան։ Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը, սա նշանակում է, որ հանքը կշահագործվի։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բողոքի ակցիաներ լինելո՞ւ են, Ենոքյանը պատասխանեց, թե ինքնանպատակ բողոքի ակցիաներն ո՞ւմ են պետք։

«Այն ժամանակ կար նպատակ՝ կանգնեցնել տեխնիկան, որ փորձում էր տարածք մտնել, իսկ հիմա կա՞ տեխնիկա, որ գնացել է ինչ-որ բան է քանդում։ Այնտեղ հիմա 3 մետր ձյուն է նստած, ի՞նչ գործողություն կարող է անել ընկերությունը, որ մենք խառնվենք»։

Նա ընդգծեց, որ եթե ընկերությունը նորից փորձի տեխնիկա մտցնել հանքի տարածք, մարդիկ իրենց գործողություները կանեն, իհարկե։

«Բնակչությունը իր դիրքորոշումը չի փոխել, մնացել է նույն դիրքորոշմանը, իսկ ակտիվությունը ինքնանպատակ չէ, ամեն ինչ արժեզրկել կլինի։ Պետք է արածդ արժեք ունենա, հստակ նպատակ ունենա, հասցե ունենա։ Այս պահին վեր կենանք՝ ի՞նչ անենք, գնանք սարի գլխին նստե՞նք, 2,5-3 մետր ձյուն է Ջրմուկում, եթե գնանք էդ սարի վրա նստենք, ինչ-որ բան կփոխե՞նք»։

Դիտարկմանը, թե կառավարության որոշում կա՝ հանքը շահագործելու, նա ընդգծեց, որ միշտ չէ, որ որոշուման դեմ պետք է պայքարել բողոքի ակցիաներով։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին