Մամուլ 3 տարի առաջ - 08:16 25-02-2023

Հերթական փնթի աշխատա՞նքը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փետրվարի 28-ին մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը հաստատելու է օրակարգը: Երեկ խորհրդին է ներկայացվել քննարկվելիք հարցերի ցանկը՝ երկրորդ ընթերցման է ներկայացվել 7 հարց, ինչը նշանակում է, որ «նոն-ստոպ» ռեժիմով քննարկում է լինելու եւ 8 լրացուցիչ նախագիծ։ Բացի այդ՝ խորհրդին առաջարկվում է նաեւ օրակարգում ընդգրկել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության ﬕջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Սակայն ուշագրավ է, որ չնայած համաձայնագիրը երկուշաբթի օրն է քննարկվելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովում, այն ԱԺ կայքում ներկայացվել է որպես հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած։

««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողոﬖերի կողﬕց բացասական եզրակացություն ստացած․․․ հետեւյալ հարցերը»,- նշված է խորհրդին ներկայացված օրակարգում։

Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգը, ի տարբերություն սովորական նախագծերի, համաձայնագրերի դեպքում հատուկ կարգ է սահմանում, սովորական նախագծերի համար հատուկ ժամկետներ են սահմանված եւ մի քանի ինստանցիաներով են քննվում, իսկ համաձայնագրերը քննվում են մեկ անգամ, երբ կառավարությունն է այն ներկայացնում։ Այսինքն, սահմանված ժամկետները չեն խախտվել, եւ երկուշաբթի՝ մինչեւ ԱԺ խորհրդի նիստը հայտնի կլինի՝ համաձայնագրին հանձնաժողովը կողմ է, թե դեմ։ Արդյո՞ք սա հերթական փնթի աշխատանքն է՝ օրենսդիր մարմնի կողմից թույլ տրված, թե՞ նախապես գիտեն, որ պաշտպանության հանձնաժողովը մերժելու է համաձայնագրի վավերացումը, եւ այդ պատճառով էլ շտապել են նման ձեւակերպում տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը