Ներքին 3 տարի առաջ - 16:41 24-02-2023

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո հնարավոր է պատերազմ՝ արդեն ամբողջ տարածաշրջանում

ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Վերջինս նշել է, թե վերջին ամիսների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շփման հարցում հաջողություն են ունեցել և արձանագրել է, որ սա եղել է Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով:

Նա նաև հույս է հայտնել, որ Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակներում, կրկին առաջընթաց կլինի:

Oragir.News-ը Փաշինյան-Ալիև բրյուսելյան առաջիկա հանդիպման վերաբերյալ զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, ով անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից՝ պատասխանեց. «Երկու հարթակ է ձևավորվել. մեկը Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։

Բրյուսելի այդ հարթակը Վաշինգտոնինն է, որը ֆիզիկապես Բրյուսելում է, իսկ այդ երկուսի ցանկությունները երբեմն իրար հակասում են։ Սա պետք է դիտարկել աշխարհաքաղաքական սուր մրցակցության տրամաբանության մեջ, այսինքն` Մոսկվայի ու Բրյուսելի հարթակ։ Դրանից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ի և Արևմուտքի միջև պատերազմը Ուկրաինայում է ուղիղ իմաստով, իսկ մեր հարևան Իրանը մասնակցում է, օրինակ, այդ պատերազմին՝ տրամադրելով զենք, և, ըստ որոշ լուրերի, որը մեր սահմանին է և որը երաշխավորում է Սյունիքի մնալը մեր տարածքում։ Երաշխավորում է ռազմական առումով՝ տասնյակ հազարավոր զինվորներ են տեղափոխվում, և ադրբեջանցիները չեն համարձակվում հարձակվել։

Հիմա այս կոնտեքստում այս երկու հարթակներն իրարամերժ են և կարող են հանգեցնել պատերազմի, այսինքն՝ կարող են նաև երկու կողմից հայտնվել վարձկաններ, իսկ այս ծանրագույն իրավիճակում հայտնվել ենք գործող իշխանության պատճառով՝ մտածված, գուցե, չմտածված բաներով։

Հետևանքներն էլ արդեն ասացի հանդիպման. տարածաշրջանի երկրների միջև կարող է պատերազմ լինի, ու այս անգամ ոչ միայն Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև, այլ՝ տարածաշրջանի»։

Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Իսկ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում կնքել են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:

Զախարովան օրեր առաջ ասել է, որ այդ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում և միջազգային ասպարեզում կայունության ապահովման համար:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա