Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:24 24-02-2023

Ուկրաինայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական պայքարը կարող է տեղափոխվել Հայաստանի տարածք․ Ստեփան Դանիելյան

Հերթական անգամ տեսնում ենք, որ ստվերային ճակատագրական որոշումներ են ընդունում առանց մեզ տեղեկացնելու։ Կարծում եմ՝ անակնկալներ շատ են լինելու, որոնք կարող են ունենալ ճակատագրական նշանակություն այն առումով, որ Ուկրաինայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական պայքարը կարող է տեղափոխվել Հայաստանի տարածք, և Հայաստանի տարածքը կդառնա երկրորդ թեժ մրցակցության տեղը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Մենք տեսնում ենք, որ նման զգուշացնումներ Ռուսաստանից արդեն պաշտոնական մակարդակով հայտնում են, և խոսք է գնում Հայաստանի պետականության կորստի մասին։ Եվ եթե մենք արևմտյան ամենալուրջ հետազոտական կենտրոնների մտքերն ենք կարդում, այնտեղ նույնպես կանխատեսումները կան, որ այդ թեժ ռազմական առճակատումը հնարավոր է տեղափոխվի Հարավային Կովկաս»,- նշեց Դանիելյանը։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապում է խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, քանի որ 44-օրյա պատերազմում մեր դեմ ստեղծվել էր մեծ կոալիցիա՝ Մեծ Բրիտիանայի առաջնորդությամբ, և այդ աջակցության դիմաց Ադրբեջանն իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի։ «Քանի որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, ժամանակ է առաջացել Հայաստանի հարցերը լուծելու ու Ռուսաստանի և Իրանի արանքը ներխուժելու՝ մինչև Կենտրոնական Ասիա։ Այստեղ հիմնական խոչընդոտը Սյունիքն է։ Եվ այստեղ առաջանում է հարց՝ ինչո՞ւ է Հայաստանը ներկայացնող անձը ևս շտապում, նա այդ ծրագրերի՞ մասնակիցն է, արդյո՞ք դա իր իշխանության գալու գինն էր»,- ասաց Դանիելյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Արցախի Հանրապետության արդեն նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ ծրագիրն էր։ Նպատակն է բերել այնպիսի մարդու, որը կլինի կառավարելի, կվերանացնի Արցախի սուբյեկտայնության մասին քննարկումները և իրենց հետ կգնա միասնական ծրագրի։ Իսկ Լաչինի միջանցքի բացումը կախված է պայմաններից, որոնք առաջ կքաշեն Արևմուտքը և Ադրբեջանը։

«Պայմանները շատ կոնկրետ են՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի հարցը դուրս է գալիս և մտնում է թուրքական աշխարհի միջանցքի խնդիրը։ Լինում են նոր աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Սա կենսական նշանակություն ունի Իրանի հետ, և ապագայում նաև Ռուսաստանի՝ հարց է առաջանում՝ արդյոք այս երկրները կհամաձայնե՞ն այս ամենին և վտանգի տակ չե՞ն դնի Հայաստանին, որովհետև սա իրենց գոյության հարցն է։ Չափազանց լուրջ է պետք վերաբերվել Ռուսաստանի հայտարարություններին։ Այս իշխանությունը մեզ տանում է լուրջ ցնցումների, որոնք կարող են ճակատագրական լինել»,- ընդգծեց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը