Ներքին 3 տարի առաջ - 00:03 24-02-2023

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն Կենտրոնի որոշ աշխատակիցների ապօրինի գործողությունների արդյունքում կրում է զգալի ֆինանսական վնասներ

Ի պատասխան ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար կազմի հայտարարությունների, որոնք այսօր հնչել են Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունը հայտնում է.

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունը իրականացնում է ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ, համաձայն Երևան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվության պահանջների և հաստատված նախագծի: Աշխատանքները սկսելուց առաջ ընկերությունը պաշտոնական նամակով Կենտրոնին իրազեկել է աշխատանքների կատարման սկսելու մասին: Ջրատարի արդիականացման աշխատանքերն իրականացվում են «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերության սեփական միջոցներով: Կենտրոնի ղեկավարությանը բազմիցս առաջարկվել է բանակցել, աշխատանքների կատարման համար գալ համաձայնության՝ որպեսզի ապահովենք կենտրոնի բնականոն աշխատանքները: Մեր առաջարկները մնացել են անպատասխան:

Կենտրոնի ղեկավարությանը բազմից թե´ գրավոր, թե´ բանավոր առաջարկել ենք նաև համապատասխան սարքեր տեղադրել իրենց սարքերի մոտ, որպեսզի փորձագետների կողմից չափվեն տատանման առկայությունը և իրականացնեն համապատասխան միջոցառումներ: Այս առաջարկները նույնպես մերժվել են: Կենտրոնի ներկայացված փաստարկներով հիմնավորված չէ վերջինիս վնաս պատճառելու հանգամանքը: Հայտնում ենք, որ ընկերության կողմից կնքվել է պայմանագիր, որով պետք է իրականացվի հետազոտություն և փորձագետի կողմից տրվի եզրակացություն կենտրոնի մասնաշենքում գտնվող սարքավորումների ազդեցության վերաբերյալ: Ավելին ընկերությունը կնքել է պայմանագիր, որով ապահովագրվել են շինարարական աշխատանքների հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային վնասները:

Աշխատանքները կրում են հրատապ բնույթ և ենթակա են անհապաղ կատարման, քանի որ նշված ջրատարով ոռոգվում են Կենտրոն, Էրեբունի, Նորք և այլ համայքների կանաչապատ տարածքները: ՀՀ վարչական դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ Կենտրոնը որևէ փաստարկ չի ներկայացրել կառուցապատողի կողմից իրեն վնաս պատճառելու մասին, որի արդյունքում շինարարական աշխատանքների կասեցման որոշումը դատարանի որոշմամբ վերացվել է:

Ջրատարի արդիականացման նախագծան աշխատանքները իրականացվել են մասնագիտացված ընկերության կողմից, իսկ շինարարական աշխատանքները նույնպես իրականացվում է մասնագիտացված շինարարական ընկերության կողմից:

Հայտարարում ենք, որ ընկերությունը Կենտրոնի որոշ աշխատակիցների ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունների արդյունքում կրում է զգալի ֆինանսական վնասներ և դիտարկում է վնասների փոխհատուցման հայցով կենտրոնից պահանջել կրած վնասների փոխհատուցում: Միևնույն ժամանակ ընկերությունը ողջունում է ԿԳՄՍ-ի պատրաստակամությունը կազմակերպել հանդիպում քննարկում ստեղծված հարցերին հանգուցալուծում տալու նպատակով և պատրաստ է ներկայացնել համապատասխան առաջարկներ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու