Մշակույթ 3 տարի առաջ - 18:05 23-02-2023

Գրաքննությո՞ւն, թե՞ խոսքի շտկում․ Ռոալդ Դալին վերախմբագրում են

Բրիտանացի մանկագիր Ռոալդ Դալի գրքերում տեղ գտած որոշ արտահայտություններ վերախմբագրվել են՝ ժամանակակից փոքրիկ ընթերցողների մոտ հոգեբանական խոչընդոտներ չառաջացնելու նպատակով։

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ սա ընթերցողների, գրողների և անգամ քաղաքական գործիչների շրջանակում արժանացել է ոչ միանշանակ արձագանքի։



Օրինակ՝ «Չարլին և շոկոլադե գործարանը» գրքում «գեր» բառը փոխարինվել է «հսկայական» բառով կամ «Մաթիլդա» վեպում Ռայդարդ Քիփլինգի հիշատակումը հանվել է, ավելացվել է Ջեյն Օսթինի անունը։
Վերաշարադրվել են նաև հոգեկան առողջության, բռնության և ռասայի հետ կապված մտքերը։ Գրքերում տեղ գտած փոփոխություններին դեմ է արտահայտվել անգամ Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Ռիշի Սունակը:

Ռոալդ Դալի իրավահաջորդներն ու գրքերի հրատարակիչ Puffin հրատարակչությունն էլ ավելի վաղ հայտարարել էին, որ փոփոխություններ կատարելու որոշումը կայացվել է մանկագրի գրքերը «բոլոր շերտերի ընթերցողների համար մատչելի դարձնելու նպատակով»։

Հայաստանում Դալի հրատարակիչ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, այնուամենայնիվ, իրենք ավելի հակված են հետևել հեղինակի տեքստի բնագրային տարբերակին։ Իր բնորոշմամբ, այդպիսի փոփոխությունները խոսքը զրկում են հյութեղությունից։

«Արդյունքում ստանում ենք ստանդարտ բառապաշարով լեզու՝ առանց դարձվածքների, քանի որ շատ դարձվածքներ կարող են իրենց մեջ նման «վիրավորական» տարրեր պարունակել։ Մենք պետք է հարազատ մնանք հեղինակի գրած բնագրին։ Եթե նման մոտեցում ցուցաբերեինք, պետք է «Կռնատ աղջիկը» հեքիաթից սկսած վերախմբագրեինք»,- եզրափակեց նա։



Այս քայլը չեն ողջունել նաև մի շարք հայտնի գրողներ։ «Եթե Դալը վիրավորում է, ապա պետք է ընդհանրապես չտպագրել նրան։ Կարդացե՛ք, մյուս հեղինակներին, ովքեր գրում են, բայց ուշադրության չեն արժանանում Ռոալդ Դալի նման մարդկանց հսկայական կոմերցիոն շրջանառության պատճառով»,- BBC-ի հետ հարցազրույցում ասել է գրող Ֆիլիպ Փուլմենը։

Արձակագիր Սալման Ռուշդին նույնպես դատապարտել է Ռոալդ Դալի մանկական գրքերի վերախմբագրումը ժամանակակից լսարանի համար՝ դա անվանելով «անհեթեթ գրաքննություն»: Ի դեպ Դալի գրքերի վերախմբագրմանը դեմ է արտահայտվել նաև Ֆրանսիայում նրա հրատարակիչը։ Gallimard հրատարակչությունը նշել է, որ վերաշարադրելու «պլաններ» չունի, տեքստերը «կմնան անձեռնմխելի»։



Մինչդեռ ծագումով հնդիկ բրիտանաբնակ գրող Դեբջանի Չաթերջին կողմ է արտահայտվել այդ փոփոխություններին։ «Կարծում եմ, որ դրանք արվել են բավականին նրբանկատորեն»,- համոզմունք է հայտնել նա։

Ռոալդ Դալն ավելի քան 20 գրքի հեղինակ է, որոնցից մի քանիսը նույնիսկ էկրանավորվել են։ Հայ ընթերցողին հայերեն թարգմանությամբ հասանելի է 10 գիրք։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան