Ներքին 3 տարի առաջ - 16:42 23-02-2023

ԲԴԽ-ում Լիլիթ Շաբոյանն է որոշում՝ որ դատավորի վարույթի քննությունը հանրայնացնել, որինը՝ ոչ

Նախօրեին Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում էր քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։

Հատկանշական է, որ քննության առաջին օրը Բարձրագույն դատական խորհրդի յութուբյան էջով նիստը ուղիղ հեռարձակում էր, մինչդեռ քննության հաջորդ օրը ոչ միայն ուղիղ հեռարձակում չկար, այլև խորհրդի լրատվական բաժնի օպերատորի կատարած նկարահանումը չի տեղադրվել ոչ յութուբյան էջում, ոչ ֆենսբուքյան։

Հատկանշական է, որ այս վարույթի քննությունը բավական մեծ հանրային հետաքրքրություն ունեցող էր, և դրա մասին վկայում էր, քննության օրը նիստերի դահլիճում ազատ տեղերի բացակայությունը։

Ավելին, ինչ որ փուլում կարգադիրչներին հրահանգվել էր, այլևս որևէ մեկին ԲԴԽ նիստերի դահլիճ թույլ չտալ մտնել, քանի որ տեղեր այլևս չկային։ Միայն այն բանից հետո, երբ Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդեց ներքևում սպասող փաստաբաններին թույլ տալ վերև բարձրանալ՝ նիստը նախագահողը կարգադրիչներին հրահանգեց ապահովել փաստաբանների ներկայությունը։

Oragir.News-ի հետ զրույցում ԲԴԽ լրատվության վարչության պետ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ, այո, նկարահանում եղել է, բայց իրենք որոշել են կեսը ցուցադրել, կեսը՝ ոչ։ «Տարբեր նիստեր կան, որ չենք ցուցադրում, տարբեր նիստեր կան, որ կախված նպատակահարմարությունից՝ ցուցադրում ենք, կամ՝ չէ։ Ես եմ մամուլի հետ աշխատանքի քաղաքականությունը վարում»։

Հստակեցմանը, թե ի՞նքն է որոշում տեղադրել ձայնագրությունը, թե՝ ոչ, Շաբոյանը պատասխանեց՝ այո։

Դիտարկմանը՝ ինչպես է որոշում՝ որ նիստը հրապարակել, որը՝ ոչ, քանի որ ակնհայտ էր, որ այս վարույթը հանրային մեծ հետաքրքույթուն էր առաջացրել՝ Շաբոյանն ասաց, որ առաջին օրը ուղիղ հեռարձակվել է, երկրրոդ օրը չեն կարողացել լայվով հեռարձակում ապահովել։

«Հետո նպատակահարմար չեմ գտել ինչ-որ ժամանակ յութուբում նյութը տեղադրել։ Այն, որ հանրային հետաքրքրություն ունեցող է եղել, այդ առումով որևէ մեկը չի սահմանափակել լրատվամիջոցների ներկայությունն ու հեռարձակումը, հետևաբար, որևէ խնդիր չեմ տեսնում»։

Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ մեզնից է տեղեկանում այդ խնդրին, եթե հանրային ծառայողը նպատակահարմարությամբ է առաջնորդվում, ապա սա այլ կասկածների տեղիք է տալիս։

«Ոչ Բարձրագույն դատական խորհուրդը, ոչ Բարձրագույն դատական խորհրդի յութուբյան ալիքը որևէ մեկի սեփականությունը չեն։ Ձեզնից տեղեկանալով այս խնդրի մասին՝ զարմացած եմ, որովհետև կար հեռարձակում, կային լրատվամիջոցների տեսախցիկներ, ու եթե որևէ բան թաքցնելու խնդիր կար, ապա այդ խնդիրը իրագործելի է։ Ամեն դեպքում տարօրինակ է, նման մեկնաբանությունը։ Եթե դա իսկապես այդպես է, ապա դա կարող է խոսել խտրականության մասին։

Նկատենք, որ նիստի ընթացքում դատավոր Նախշքարյանն արդրադարձավ նաև դատավորի խոսքի ազատության խնդրին։ Նա մատնանշեց, որ Հայաստանը որդեգրել է ժողովրդավարության սկզբունքները, մինչդեռ, խորհրդում քննարկվում է խոսքի ազատության լուրջ սահմանափակումը։ Դատավորը հարց էր ուղղել, թե որքանով է այդ սահմանափակումը տեղին և արդարացված ու ընդգծել էր, որ այստեղ խորհուրդը մտածելու բան ունի։

Ստացվում է, որ խորհուրդը մտածել-մտածել է, ու եկել է եզրակացության, որ կարելի է էլ ավելի սահմանափակել դատավորի խոսքի լսելի լինելու ազատությունը և, առհասարակ, չի հրապարակել անգամ նիստի ձայնագրությունը։

Այդպիսով, խորհուրդը թերևս ակնկալում է, որ միջազգային դատական ատյանների ուշադրությունից, խոսքի ազատությամբ զբաղվող միջազգային կառույցների աչքից ու ականջից հեռու կպահի դատավորի կողմից հնչեցրած դիտարկումները»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում