Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 13:33 23-02-2023

«Մարգարտե ականջօղով աղջիկը». Վերմեերի նկարների իմաստային խորությունը

Այս ամիս Ամստերդամի Ռեյքսմյուզեում գեղարվեստական թանգարանը բացում է իր դռները Յոհաննես (Յան) Վերմեերի երբևէ ամենամեծ հետահայաց ցուցադրության համար՝ միավորելով նկարչի գոյություն ունեցող 37 նկարներից 28-ը:

Ցուցահանդեսի մեջ առաջին հերթին աչքի է ընկնում Վերմեերի աներևակայելի իրատեսական նկարչական տեխնիկան և լույսը պատկերելու նրա հմտությունը:

Վերմեերի արվեստը նման է սառույցով ծածկված լճի, որտեղ խաբուսիկ զով ու թափանցիկ մակերեսի տակ թաքնված է կյանքը։ Նկարչի գեղեցիկ կառուցված տեսողական իրականության մեջ կա մեկ այլ հարթություն՝ սիմվոլիզմի լեզվով արտահայտված գաղափարների անտեսանելի իրականություն:

«Վերմեերի համար սիմվոլիզմը վճռորոշ նշանակություն ունի»,- BBC Culture-ի հետ զրույցում ասում է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը՝ Պիտեր Ռուլովսը։

Ահա հինգ, առաջին հայացքից թվացյալ պատահական առարկաներ՝ վարագույրը, ոտքի տաքացուցիչը, բաճկոնը, կշեռքը և ապակե գունդը, որոնք բացահայտում են Վերմեերի նկարների իմաստային խորությունը:

Վարագույր «Աղջիկը նամակ է կարդում բաց պատուհանի մոտ» կտավում (1657-1658)

Կենտրոնում ընթերցանությամբ տարված, հանգիստ ու լուռ կինն է։ Նկարը հիացնում է գեղանկարչության մեջ արտեֆակտների և մարդկային բնավորության նուրբ պատկերմամբ: Եվ այնուամենայնիվ մեկ դետալ միտումնավոր ոչնչացնում է այս իդեալական պատրանքը։

Կոմպոզիցիայի հինգերորդ մասը ծածկող կանաչ վարագույրը կախված է բազրիքից և փողային օղակներից։ 17-րդ դարում Նիդեռլանդների Հանրապետությունում նկարները պաշտպանելու համար դրանք հաճախ ծածկվում էին վարագույրներով, և Վերմեերը, կարծես, դա ներառել էր որպես խաբկանք, որը մարդկանց կգայթակղի ձեռքը մեկնել ու մի կողմ քաշել վարագույրը:




Ոտքերի տաքացուցիչ «Կաթնավաճառ» կտավում (1658-1659)

Սենյակը ցուրտ է և համեստ, պատի վրա խոնավ բծեր կան, պատուհանի ապակին ճաքած է: Սպասուհին պուդինգ է պատրաստում հնացած հացից ու կաթից։ Այնուամենայնիվ, ներքևի աջ անկյունում գտնվող ոտքերի տաքացուցիչը հնարամտորեն փոխակերպում է նկարի իմաստը՝ դարձնելով այն ավելին, քան պարզապես առօրյա կյանքի վկայություն:

Վերմեերի նկարում տաքացուցիչը դրված է կապույտ ներկոտված սալիկի առջև, որը խորհրդանշում է Կուպիդին՝ սիրո աստծուն և նրա ցանկության սլաքը:

Խորհրդանիշների այս համադրությունը հատուկ նշանակություն ունի: Ժանրային նկարներում ոտնաթաթերը խորհրդանշում էին ցանկասիրությունը։ Նկարում առկա են կրքի սիմվոլները, թեև մնացած ամեն ինչը հուշում է կնոջ պատկառելիությունը։




Կշեռքները «Կշեռք բռնող կինը» կտավում (1662-64)

Երիտասարդ կին հետևում է՝ ինչպես է կշեռքը հավասարակշռվում: Սեղանի վրայի իրերը հուշում են, որ նա պատրաստվում է գնահատել տարբեր մետաղադրամների և մարգարիտների արժեքը, սակայն կախված նկարի առկայությունը այլ բան է հուշում: Նրա գլուխը ծածկում է նկարի մեծ մասը, բայց բաց վերնամասը ցույց է տալիս Քրիստոսի դատաստանի ժամանակ: Այդ նկարի մեջ Հիսուսն անում է այն, ինչ կինը՝ ինչ-որ բան է կշռում: Միայն թե նրա գործը դատաստանի օրը հոգիներ կշռելն է:

Վերմեերը բողոքական Նիդեռլանդների Հանրապետությունում կրոնափոխ կաթոլիկ էր, և կշեռքները կարող էին նշան լինել նրա փոքրամասնության հավատքի համար: Ճիզվիտների հիմնադիր Սբ. Իգնատիուս Լոյոլան (1491–1556) լավ կաթոլիկներին խորհուրդ է տվել աղոթելիս իրենց մեղքերը կշռել իրենց բարի գործերի հետ։




Հագուստը «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավում (1664-67)

Մարգարտե ականջօղով աղջիկը կարծես թե հասարակ, նատուրալիստական ​​կտավ է: Սա հոլանդական արվեստի ժանր է, որը ներկայացնում է անանուն կերպարը հետաքրքիր տարազով:

Գլխազարդը նրան դարձնում է էկզոտիկ կամ հնագույն կերպար, իսկ մարգարիտները փոխանցում են հոգևոր մաքրություն կամ երկրային գեղեցկություն: Բաճկոնը կարված է ծիածանագույն գործվածքից, որը մութ տեղում դառնում է կապտամոխրագույն, իսկ ուղիղ լույսի դեպքում՝ ոսկեգույն։

Երիտասարդ կինը, նկարված է բաց բերանով և ուղիղ մեզ է նայում՝ իր գրավչությունը բարձրացնելու համար, կարծես, պատրաստվում է անհետանալ խավարի մեջ: Մի՞թե նա արվեստի մարմնացում չէ, որի կատարյալ կերպարները միշտ հրապուրիչ կերպով անհասանելի են:




Ապակե գունդը «Հավատքի այլաբանությունում» (1670-74)

Գլխավոր հերոսը կաթոլիկության անձնավորումն է՝ վերցված Չեզարե Ռիպայի «Պատկերաբանություն» գրքի «Հավատք» մատնանշող կերպարից։ Բայց նկարի վերևի ապակե գունդը գրքում չկա։

Երկար պրպտումներից հետո իմաստը բացահայտվեց Ֆլամանդացի ճիզվիտ Վիլեմ Հեսիուսի «Հավատքի, հույսի և գթության սուրբ խորհրդանիշներ» գրքում: Այնտեղ բացատրվում է, որ գունդը նման է մարդու մտքին: Իր համայնապատկերային արտացոլումներում «հսկայածավալ տիեզերքը կարող է ցուցադրվել ինչ-որ փոքր սիմվոլով», և նմանապես, «եթե նա հավատում է Աստծուն, ոչինչ չի կարող ավելի մեծ լինել, քան այդ միտքը»: Գունդը խորհրդանշում է մտքի փոխազդեցությունը Աստծո հետ:


Չնայած իրականությունը ֆիքսելու բացառիկ հմտությանը, Վերմեերը շատ համեստ հաջողություն ունեցավ, քանի դեռ կենդանի էր: Թերևս նրա արվեստն ավելի է գրավում 21-րդ դարում, քանի որ առաջարկում է հանգստության յուրահատուկ զգացում:

Վերմեերի կտավների ցուցահանդեսը Ամստերդամի Ռեյքսմյուզեումում կշարունակվի մինչև 2023 թվականի հունիսի 4-ը:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ