Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:50 23-02-2023

Հո չե՞նք ասելու՝ մարդուն գործից հանի, որ քո փողը տանք․ Փաշինյանն առաջարկեց ուշադիր լինել ձևակերպումներում

Գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուները պետական բյուջեից աջակցություն կստանան։ Զբաղվածության խթանման նպատակով իրականացվող միջոցառումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Ծրագրից օգտվելու պարտադիր պայմանն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալն է ու վերջին 3 ամսում որևէ վճարվող աշխատանք չունենալը։
Փոխհատուցումը նախատեսված է այն գործատուների համար, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ։

Ծրագրի հիմնական բաղադրիչն աշխատողի աշխատավարձից գանձվող եկամտահարկի լրիվ կամ մասնակի փոխհատուցումն է գործատուին։
Ընդ որում`աջակցության չափը և տևողությունը պայմանավորված կլինի աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով։
Այսպես, օրինակ, մինչև 5 տարեկան երեխա ունեցող մայրերը ծրագրից 3 ամսով ավելի երկար օգտվելու արտոնություն կստանան, քան երեխա չունեցողները, կամ 5 տարեկանից բարձր տարիքի երեխաների ծնողները։
16 - 29 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %, բայց ոչ ավելի, քան ամսական 15 000 դրամ` 3 ամիս ժամկետով։
30 - 45 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 30 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 000 դրամ, փոխհատուցման ժամկետը 6 ամիս է։
46 - 62 տարեկանների դեպքում եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 20 000 դրամ` 9 ամիս ժամկետով։
Իսկ 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց դեպքում փոխհատուցումը կկազմի եկամտային հարկի 70 %–ը, բայց ոչ ավելի, քան ամսական 21 000 դրամ` 6 ամիս ժամկետով։
Միջոցառման շրջանակում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուների համար սահմանված է եկամտային հարկի 100 % փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ։ Փոխհատուցման ժամկետը 1 տարի է։
Իսկ այն գործատուները, որոնք նման աշխատողների համար խելամիտ հարմարեցումներ կանեն աշխատավայրում, կստանան կատարված ծախսերի միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500 000 դրամի չափով։
Կառավարության հաստատած նոր կարգն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կգործի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ գործատուները փոխհատուցման գումարն ստանալու են ծրագրի ավարտից ու աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո։
Այս առումով Նիկոլ Փաշինյանը մտավախություն հայտնեց, որ փոխհատուցման ժամկետի ավարտից հետո պետության աջակցությամբ աշխատանքի ընդունված շահառուները դարձյալ գործազուրկ կմնան։
«Դուք ասում եք` «աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո 5 օրվա ընթացքում մենք այդ փողը կտանք»։ Դուք այդ մարդուն ասում եք` աշխատանքից ազատի, որ մենք քո փողը տանք։ Տրամաբանությունը ո՞րն է»,- հարցրեց Փաշինյանը։
Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե աշխատանքային հարաբերությունների, այլ ծրագրի ժամկետի ավարտի մասին է։
«Ուշադիր կլինեք ձևակերպումներում»,- զգուշացրեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան