Արտաքին 3 տարի առաջ - 19:00 22-02-2023

Բայդենը որոշել է համարձակ այց կատարել Կիև միայն այն բանից հետո, երբ Մոսկվան նրան անվտանգության երաշխիքներ է տվել. Զախարովան՝ Բայդենի այցի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է «համարձակ» այց կատարել Կիև միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը երաշխիքներ է տվել նրա անվտանգության համար։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովայի խոսքով՝ Բայդենը չի համարձակվել գնալ Կիև՝ առանց Ռուսաստանին նախազգուշացնելու և ռուսական կողմին խնդրելու, որպեսզի պահպանվի իր անվտանգության պայմանները։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ նախագահի այցը կահավորված էր դրամատուրգիայով, բայց իրականում ամեն ինչ նման էր ինչ-որ գավառական թատրոնի վատ բեմադրության՝ դատապարտված ձախողման։

Վերջինս հայտնել է, որ այցի պահին միացվել է օդային տագնապի ազդանշանը՝ պահին դրամ ավելացնելու համար։ Նա շեշտում՝ Կիևի բնակչությանը նախապես զգուշացրել են, որ ուշադրություն չդարձնեն ազդանշանին, քանի որ իրական սպառնալիք չի եղել։

«Եթե Վաշինգտոնը ցանկանում էր ցույց տալ իր դաշնակիցներին Կիևի ռեժիմին աջակցելու ևս մեկ օրինակ, ապա դա այնքան էլ լավ չստացվեց՝ հատկապես այն ամպագոռգոռ տեղեկությունների ֆոնին, որ իրենք լիովին վերահսկում են իրավիճակը, որ Կիևը դիմակայել է և ինչ-որ տեղ հաղթելու է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ