Ներքին 3 տարի առաջ - 18:24 22-02-2023

Ո՛չ դատախազ եմ, ո՛չ էլ դատապաշտպան․ Մովսես Հակոբյանը՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին

«Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ քննիչ, ո՛չ դատավոր, ո՛չ էլ դատապաշտպան, հետևաբար, կարծիք չեմ կարող հայտնել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը։

«Գործը չի վերաբերում ո՛չ Խաչատուրովի ծառայությանը, ո՛չ վերաբերում է մեր ընկերությանը, ո՛չ էլ մարդուն, այլև իրավական հարց է, իսկ այդ հարցով կարծիք հայտնել չեմ կարող։ Կարող եմ միայն ասել, որ լավ սպա է»։

Հարցին, թե ինչու է քաղաքական իշխանությունը պարբերաբար թիրախավորում զինվորականներին, նա նշեց, որ քաղաքական հարցերով չի զբաղվում։

«Դա իմ մասնագիտացումը չէ, ով ինչ է անում, ինչ է համար է անում՝ չգիտեմ, իրենց հարցրեք, դրա լավ մասնագետն այսօրվա իշխանություններն են»։

Հարցին, թե ինչ է կարծում՝ որն է ի վերջո գործող իշխանությունների նպատակը՝ բարեփոխել բանակը, ինչպես իրենք են ասում, թե կազմաքանդել, ինչպես պնդում են նրանց ընդդիմախոսները, նա պատասխանեց, որ ինքը չի կարծում։

«Ես գիտեմ ու կարող եմ ասել, որ եթե իրենք լավ աշխատեն, կհասնեն իրենց նպատակներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ