Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:44 22-02-2023

Իշխանությունների թաքուն նպատակը․ ինչու են բերել ինքնիշխանությունից հրաժարվելը քրեականացնող նախագիծը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2022 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում հաստատվեց Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։
Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչեւ առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ-ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվում է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

Նկատենք՝ այս նախագիծը կառավարության նիստում ընդունվեց այն բանից հետո, երբ իշխանական տարբեր շրջանակներ, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտարարեցին, թե իրենց ստիպում են մտնել Միութենական հանրապետություն։ «Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով», – ասել էր նաեւ նա։ Իսկ, ահա, այս հայտարարությունից օրեր առաջ էլ՝ դեկտեմբերի 14-ին, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր հայտարարել, թե ՌԴ-ն ստիպում է ՀՀ-ին մտնել Միութենական պետություն, անգամ ժամկետ է դրել, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, փակվել է Լաչինի միջանցքը, եւ ռուս խաղաղապահները բացելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։

Նկատենք՝ միութենական կազմի մեջ մտնելը նաեւ ենթադրում է ինքնիշխանությունից հրաժարում, եւ հաճախ կազմի մեջ մտնելու առաջարկին լինում են կողմ արտահայտվողներ։ Եւ ստացվում է, որ այսուհետ ՌԴ-ի հետ միութենական հանրապետությունում լինելու մասին որեւէ խոսք անգամ դատապարտելի է լինելու իրավական առումով: Այսինքն՝ ռուսամետ քաղգործիչները, որոնք միութենական պետության ջատագովներն են, անխուսափելիորեն կպատժվեն»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել