Ներքին 3 տարի առաջ - 20:12 20-02-2023

Մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը մասնակցել է ԵՄ/ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը:

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը նախատեսում է երկրի կարիքներին համապատասխանող աջակցություն՝ արձագանքելով հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգին և անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից բարձրացված՝ կոռուպցիայի և փողերի լվացման ոլորտներին առնչվող հարցերին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ հակակոռւպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Կարեն Բիշարյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի պատասխանատու Զուզանա Սորոսինովան և այլք:

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ ընդգծելով, որ այդ բնագավառը նաև Գլխավոր դատախազության կարևորագույն առաջնահերթություններից է:

Իր ելույթում Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է համատեղ միջոցառումների անցկացումը՝ ուղղված նշված ոլորտում դատախազների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը: Մանասյանի խոսքով՝ կարևոր է ծրագրին ոչ միայն Գլխավոր դատախազության, այլև մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների դատախազների մասնակցությունը:

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին կարևոր նախաձեռնության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերի համար:

Քննարկմանը միջազգային ու ազգային փորձագետները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրենց վերլուծությունները:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ