Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:20 18-02-2023

Փաշինյանը պանելային քննարկման, ամենայն հավանականութամբ, չի մասնակցել Ալիևի ցանկությամբ․ Գարիկ Քեռյան

Եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումները միանշանակորեն բացասական կանդրադառնան հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Փաստացիորեն Հայաստանը մտնում է ակտիվ քաղաքական- դիվանագիտական համագործակցային ձևաչափերի մեջ։ Այն ձևաչափերի, որոնք դե ֆակտո պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Գերմանիայում այս օրերին անցկացվող անվտանգության համաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանն ու եվրոպական տարբեր երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումներին։
«Դե, հասկանալի է և՛ Զախարովայի, և՛ մյուս ռուս գործիչների, և՛ Ռուսաստանի քաղաքական էլիտայի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքները։ Նրանք իրենց վերաբերմունքն ու արձագանքները չեն էլ թաքցնում։ Ուղղակիորեն շեշտում են, որ այն երկրները, որոնք համագործակցում են իրենց բառերով ասած, «իրենց ոչ բարեկամ պետությունների հետ», ապագայում կարող են համապատասխան վերաբերմունքի արժանանալ՝ Ռուսաստանի կողմից»,- ասաց նա։

Այս ֆոնին, ըստ փորձագետի, Հայաստանն այս պահին գտնվում է ոչ այնքան բարենպաստ պայմաններում։
«Այս պարագայում, փաստացիորեն, ո՛չ հնարավոր է ամբողջությամբ հրաժարվել եվրոպական հարթակներիում համագործակցային ու մասնակցային ձևաչափերից, ո՛չ հնարավոր է դրանց մասնակցելով ձեռք չբերել Ռուսաստանի բացասական վերաբերմունքը։ Բավականին նեղ իրավիճակ է։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի իշխանությունները բավականին բարդ դրության մեջ են։ Որովհետև, օրինակ, թեկուզ մտածենք, որ ռուսական կողմի դիրքորոշումը հաշվի առնելով Փաշինյանը չմեկներ Մյունխեն, չհանդիպեր Ուրսուլա Ֆոն Լեյենի հետ, չկնքեր նրա հետ, որքան հասկացա, ՀՀ- ԵՄ գործակցության պայմանագիրը»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի, սա ռուսական կողմից որոշ չափով կարող էր գնահատվել, բայց հայկական կողմն այդ դեպքում կարող էր մարտահրավերներ սպասել նաև Արևմուտքից։
«Նրանք կարող էին բացասական դիրքորոշում ունենալ Հայաստանի նկատմամբ։ Չէ՞ որ Արևմուտքն էլ իր լծակներն ունի՝ ազդելու Հայաստանի վրա։ Ստացվում է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը պատերազմում են, բայց անելանելի, կոնֆլիկտային ու կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանը, որ կողմ էլ թեքվում է, մյուս կողմից արժանանում է բացասական վերաբերմունքի և քննադատության։ Ինչո՞ւ ենք զարմանում ռուսական կողմի հայտարարությունների վրա այն դեպքում, երբ բազմիցս արևմոտքից մեզ ուղղակիորեն, անթաքույց հանձնարարել են դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե ուզում են, որ Արևմուտքն իրենց օգնի, հանել ռազմաբազան Հայաստանից, եթե ուզում են, որ Արևմուտքն իրենց օգնի։ Բնականաբար, տեսնում ենք նույն տոնայնության դիրքորոշումներ և՛ Արևմուտքից, և՛ հյուսիսից՝ Ռուսաստանից։ Ուղղակի այս պարագայում վերջնական դեղատոմսերով ու գաղափարներով հանդես գալ ու ասել, որ դրությունից դուրս գալու ելքն այս է՝ բավականին դժվար է»,- ասաց նա։

Քաղաքագետը ճիշտ չի համարում նաև Մյունխենում պանելային քննարկմանը չմասնակցելու որոշումը։
«Գնալ, հասնել Մյունխեն ու չմասնակցել պանելային քննարկմանը՝ նորմալ չեմ համարում։ Որովհետև, եթե ընտրել եք այդ հարթակը, որտեղ ուզում եք ինչ-որ հարցեր լուծել ու չեք մասնակցում պանելային քննարկմանը, որտեղ հենց Վրաստանն ու Ադրբեջանն են, որոնք պետք է քննարկեն Հարավային Կովկասի անվտանգային հարցերը, ապա ինքնին գնահատականը բավականին նվազում է»,- ասաց նա։

Այդուհանդերձ, փորձագետի գնահատմամբ, քննարկմանը չմասնակցելու որոշումը կարող էր անգամ Փաշինյանի որոշումը չլինել։
«Այդ որոշումը, կարծում եմ, որ ոչ թե հայկական կողմից է եկել, այլ, հավանաբար, ադրբեջանական։ Ենթադրում եմ, և իմ ենթադրությունը մոտ է իրականությանը, որ Ադրբեջանը հավանաբար հրաժարվել է մասնակցել քննարկմանը, եթե այնտեղ լինի նաև Հայաստանը։ Գուցե և այսպիսի փոխզիջումային տարբերակ են գտել, որ Ադրբեջանը դա քննարկի միայն Վրաստանի հետ»,- ասաց նա։

Այս ֆոնին, փորձագետը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը հնարավորությունը բաց չի թողնում իր շահերն առաջ տանելու և Հայաստանի դեմքը սևացնելու։

Ամենից շատ դիտված

13:30 Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին
18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
12:02 Ռուսաստանում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
10:05 Փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ․ Ասլանյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
11:45 Անհնազանդության ակցիաներ Նոր Նորքում․ ցուցարարները փակել են Գայի պողոտա-Թոթովենց խաչմերուկը