Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:00 17-02-2023

Հայ փրկարարներն իրենց կյանքի հաշվին օր ու գիշեր աշխատեցին. Գարո Փայլան

Թուրքիայիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանից ժամանած որոնողափրկարարական խումբն ավարտել է իր աշխատանքները և վերադարձել Հայաստան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Պատգամավորը երկլեզու՝ հայերեն և թուրքերեն գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել Հայաստանից ժամանած փրկարարներին՝ իրենց կատարած աշխատանքի համար։

Հայաստանից ժամանած որոնողափրկարարական խումբն ավարտել է աշխատանքը Ադըյամանում և վերադարձել երկիր։ Թիմն իր կյանքի գնով օր ու գիշեր աշխատեց և փլատակներից դուրս բերեց շատ թվով մեր քաղաքացիների։ Շնորհակալություն…»

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հայաստանը փրկարարաների խումբ էր ուղարկել Թուրքիա, որոնք աշխատում էին երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան