copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:01 17-02-2023

Բաբաջանյանը պետք է կատարի դատարանի որոշումը և ներողություն խնդրի Դաշնակցությունից․ Լիլիթ Գալստյան

Բաբաջանյանը պետք է կատարի դատարանի որոշումը և ներողություն խնդրի Դաշնակցությունից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից և Գերագույն մարմնի բոլոր անդամներից։

Գալստյանն ասաց, որ խնդիրն ունի իրավական, քաղաքական և բարոյական ասպեկտներ։ «Չկատարելու դեպքում հաջորդում է վարչական պատասխանատվությունը՝ տուգանքի տեսքով․ սրանից խուսափելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն»։

Դիտարկմանը, որ եթե անգամ Բաբաջանյանը կատարի դատարանի պահանջը, սա չի նշանակելու, որ Բաբաջանյանը փոխելու է տեսակետը և որևէ պատեհ կամ անպահեհ առիթով չի կրկնելու արտահայտությունները, որոնք վիճարկվել են դատարանում՝ Գալստյանը ասաց, որ Բաբաջանյանի ապագա վարքագծի մասին չի կարող դատողություններ անել։ «Յուրաքանչյուր մարդ ինքը պիտի գնահատի և արժևորի իր հետագիծը, արժանապատվությունն ու խոսքի արժեքը»։

Գալստյանն ընդգծեց, որ հասարակությանը պիտի առավելաբար մտահոգի երևույթի քաղաքական և բարոյական կողմը։ «Ինչո՞ւ են իշխանություններն ու նրա արբանյակները Դաշնակցության դեմ ուղղորդված, ծրագրային պայքար ծավալվում՝ մեդիայի փակում, քաղբանտարկյալներ, քրեական հետապնդումներ, բռնաճնշումներ, հալածանքներ։ Սրանք միանգամայն բացատրվում են Հայոց պետականությունը կազմաքանդելու, հայ մարդու պետականությունը պահելու կամքն ու երազանքը ջախջախելու օտարածին և ապազգային ծրագրերով։

Ի վերջո, Դաշնակցության դեմ պայքարը տեղավորվում է ազգային ինստիտուտների՝ եկեղեցու, մշակույթի, էլիտաների, անցյալի հրեշայնացման իշխանությունների հանձնառությունների մեջ։ Զրպարտիչ, մոլորեցնող և ապազգային քարոզչության արդյունքում դեգրադացվում և հուսալքվում է հայ մարդը, մերժում հեղինակություններ և ինքնութանական արժեքներ, ի վերջո սեփական ապագան»։

Հիշեցնենք, որ 2019 թ․ խորհրդարանական ելույթի ժամանակ Բաբաջանյանը Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»: Դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, ասել հետևյալը․ «Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաև կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի
23:50 Լուրեր եմ ստացել, որ Ծաղկավանի հատվածում ոստիկանական զորքեր են կուտակված․ հերթը Ծաղկավանի՞նն է
08:37 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. Փաստ
09:21 Հանգստի մասին մոռացեք․ բոլոր ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից
10:28 Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են