Արտաքին 3 տարի առաջ - 15:55 15-02-2023

Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին. Սերդար Քըլըչը՝ Միրզոյանի այցի մասին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին։ Այս մասին թուրք դիվանագետը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Սերդար Քըլըչը շեշտել է, որ Հայաստանը առանց վարանելու կանգնել է թուրք ժողովրդի կողքին։

«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- գրել է նա։

Քըլըչը միևնույն ժամանակ լուսանկարներ է հրապարկել, որոնցում դիմավորում է Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Թուրքիա, որին դիմավորել է Սերդար Քըլըչը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով