Արտաքին 3 տարի առաջ - 17:30 14-02-2023

Բայկոնուրում միանվագ գումար կվճարեն կամավոր հիմունքներով ուկրաինական ռազմաճակատ մեկնողներին

Ռուսաստանի կողմից վարձակալվող Ղազախստանի Բայկոնուր քաղաքի վարչակազմի ղեկավարը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն քաղաքի այն բնակիչները, ովքեր մոբիլիզացիոն կամ կամավոր հիմունքներով կմասնակցեն ռուս-ուկրաինական պատերազմին, կպարգևատրվեն միանվագ 260 հազար ռուբլով։ Այս մասին տեղեկացնում է Meduza-ն։

Հաղորդվում է, որ համապատասխան նախագիծը ստորագրվել է փետրվարի 7-ին, սակայն այս մասին հայտնի է դարձել նախօրեին, երբ այդ մասին հայտնել է Բայկոնուրի դատախազությունը։ Նախագծի համաձայն՝ Ուկրաինայի ռազմաճակատ մեկնողներին գումարն առաջարկվում է որպես սոցիալական աջակցության միջոց, որը նախատեսվում է վճարել քաղաքային բյուջեից։

Նշենք, որ Բայկոնուր քաղաքը Ղազախստանի համանուն տիեզերական կենտրոնի վարչական կենտրոնն է, որոնք Ռուսաստանի կողմից վարձակալում են սկսած 1994 թվականից։ Ղազախստանի հետ պայմանագիրը գործում է մինչև 2050 թվականը, վարձավճարը կազմում է տարեկան 115 մլն դոլար։ Բայկոնուր քաղաքն օժտված է Ռուսաստանի Դաշնության դաշնային նշանակության քաղաքին համապատասխան կարգավիճակով։

Այն բանից հետո, երբ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարվեց, Բայկոնուրի վարչակազմը հայտարարեց, որ, հաշվի առնելով քաղաքի հատուկ կարգավիճակը, ոչ մեկին հարկադրաբար պատերազմ չեն ուղարկի։ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների Բայկոնուր քաղաքում մոբիլիզացիոն միջոցառումներ են իրականացվում միայն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կամովին ցանկություն են հայտնել զինվորական ծառայության անցնել»,- ասվում է պաշտոնյաների հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի տարբեր շրջանների իշխանությունները նույնպես միանվագ վճարումներ են առաջարկել Ուկրաինա կամավոր մեկնող անձանց համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը