Արտաքին 3 տարի առաջ - 13:44 13-02-2023

«Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները»: Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջիզադեն այս մասին ասել է անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությանը, թե Ադրբեջանն անտեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ մանդատատերերի նամակը։

Հաջիզադեն հայտնել է, որ «հայկական կողմի այս հայտարարությունը կեղծավորության ևս մեկ օրինակ է»։ Նա ևս մեկ անգամ նշել է, թե Հայաստանն, իբր «տասնամյակներ շարունակ վարում է ագրեսիվ քաղաքականություն, ոտնահարել է շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնական իրավունքները, իրագործել է բազմաթիվ ռազմական հանցագործություններ և զանգվածային խոշտանգումներ՝ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ»։

«Ցավոք, այս նպատակների համար Հայաստանը հիմա չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմինները և մանդատատերերը, և իրականացնում է կեղծ քարոզչություն։ Հայկական կողմը խեղաթյուրված կերպով օգտագործում է ՄԱԿ-ի մանդատերերի հերթական հարցումը Ադրբեջանին։ Դրանով Երևանը ցանկանում է կոծկել Հայաստանի կողմից Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ իրականացված ռազմական հանցագործությունները և շեղել միջազգային հանրության ուշադրությունը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Բաքուն «միշտ լրջորեն է վերաբերվել իր միջազգային պարտավորություններին և հավատարիմ է իր պարտավորություններին, որոնք բխում են միջազգային կոնվենցիաներից և միջազգային մարդասիրական իրավունքից»։

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հետաքննում է ռազմական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի խախտման վերաբերյալ որոշ հաստատումներ և իր միջազգային պարտավորությունների շրջանակում պատասխանում է համապատասխան հարցումներին»,- ասել է նա։

Հաջիզադեն հավելել է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը բազմակողմանի հետաքննություն է սկսել՝ պարզելու նախորդ տարվա սեպտեմբերին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի իսկությունը (ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների գնդակահարման-խմբ)։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների