Ներքին 3 տարի առաջ - 18:37 10-02-2023

ՆԳՆ-ն արդյունավետ կլիներ, եթե ունենայինք հայրենասեր, պետականամետ իշխանություն. Գագիկ Համբարձումյան

«Նեքին գործերի նախարարության ստեղծումը հիմնականում կապված էր ոստիկանության բարեփոխման հետ: Այս նոր նախարարությունը պոպուլիստական «աչքին թոզ փչոցի», իբր մի բան բարեփոխելու, մի բան անելու նպատակ է հետապնդում»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով ՆԳՆ նախարարության ստեղծմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության և Վարչապետի որոշմամբ՝ առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ, որոնք նախկինում գտնվել են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո։

«Ես միշտ ասել եմ՝ Ոստիկանությունը նորմալ երկրում, նորմալ պայմաններում իր առջև դրված խնդիրները միշտ կատարելու է և կկատարի, անկախ նրանից՝ Ոստիկանությունը ինքնուրույն կառույց կլինի ոստիկանության տեսքով, Ներքին գործերի նախարարությա՞ն, թե՞ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ գտնվող ստորաբաժանման տեսքով»:

Հարցին՝ արդյո՞ք Նեքին գործերի նախարարությունն ավելի արդյունավետ կլինի, քան Ոստիկանությունը, Համբարձումյանն ասաց. «Արդյունավետության մասին խոսելն անիմաստ է: Արդյունավետ կլինի, երբ ունենանք նորմալ ղեկավարություն և նորմալ պայմաններ, բայց ոչ այս թշնամի դավաճանների հետ: Մենք տեսնում ենք, որ գնալով ավելանում է հանցագործությունների աճը և անկախ ամեն ինչից՝ շարունակելու է ավելանալ: Արդյունավետ կլիներ այն դեպքում, երբ կունենայինք հայրենասեր, պետականամետ իշխանություն, սակայն այս իշխանությունը հետապնդում է երկրի կործանման նպատակը: Իրենք գործնական, ռեալ ոչինչ չեն անում, այլ սոսնձով կպցնում են մեկը մյուսին, իբր գործ են անում, ցուցադրական էլեմենտ: Այս իշխանության բոլոր արարքներին պետք է մոտենալ մեկ չափանիշով՝ ի՞նչ հերթական ստորությունն են նախապատրաստում՝ անմիջական երևացող կամ քողարկված»:

Հարցին՝ ինչպես է վերաբերվում ՆԳՆ նախարարի պաշտոնում Վահե Ղազարյանի նշանակմանը, Համբարձումյանն ասաց. «Ի՞նչ պետք է ասեմ, կլիներ ցավալի, եթե այդքան ծիծաղելի չլիներ»,-ասաց նա:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում