Արտաքին 3 տարի առաջ - 16:00 10-02-2023

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո աճում է իշխանությունների և անձամբ Էրդողանի նկատմամբ առկա դժգոհությունը. Bloomberg

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո ավերածությունները վերացնելու հարցում անբավարար տեմպերի հետևանքով երկրում աճում է դժգոհությունը իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ երկրաշարժից փրկվածն քաղաքացիները և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատում են երկրի իշխանություններին։ Վերջիններս պնդում են, որ փլատակները բարձրացնելու նպատակով կռունկները և այլ ծանր տեխնիկան ժամանակին չուղարկելու հետևանքով իշխանությունները կորցրել են կյանքեր փրկելու կարևոր ժամանակը։

Փորձագետները մտավախություն ունեն, որ տասնյակ հազարավոր մարդիկ թաղված են փլատակների տակ, ինչը նշանակում է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել: Բացի այդ, Թուրքիայի կառավարությանը մեղադրում են մեծածավալ շինարարական աշխատանքների ժամանակ որակի կանոնները չպահպանելու համար, ինչը նույնպես հանգեցրել է զոհերի թվի աճին:

Թուրքիայի ընդդիմությունը հակասություններ է նկատել Էրդողանի հայտարարություններում, ով փետրվարի 8-ին հայտարարեց, որ օգնության համար հասանելի բոլոր միջոցները մոբիլիզացվել են, սակայն ավելի ուշ խոստովանեց, որ կան դժվարություններ ձմեռային ծանր պայմաններում աղետից տուժած տասը նահանգներ շտապ օգնություն ուղարկելու հարցում։

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի պնդումներից հետո, թե վատ շինարարությունը հանգեցրել է մեծ թվով զոհերի, Twitter-ը երկրում ժամանակավորապես փակվել է։ Բացի այդ Քըլըչդարօղլուն կառավարությանը մեղադրել էր հարկատուների գումարները վատնելու համար, որոնք նախատեսված են նման աղետների համար։

Նշենք, որ վերջին տվյալներով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 18 հազարը։




Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների