Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:23 10-02-2023

«Այդ ժամանակ ասում էին՝ ասա՝ Վանո, չէի ասում, ու ասեցին, որ ցմահ կտան»․ Վանո Սիրադեղյանի բանդայի գործով ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյան

«Գործում նշված է՝ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ստեղծել էր կայուն, զինված բանդա։ Մենք չարժի, որ դրա մեջ խորանանք։ Ոչ բանդան է մերը, ու ոչ էլ մենք բանդիտ ենք եղել։ Դրանք պետական բաներ են՝ ոչ իմն են, ոչ Ալիկինը, ոչ մյուսինը։ Ամեն ինչ եղել է 92-93 թթ․ պատերազմի ժամանակ՝ թեժ տարիներին։ Վանոն իրա բերանով ասեց, որ ինքը քավության նոխազ չի դառնա»,- Oragir․News-ի հետ հեռախոսազրույցում ասաց 26 տարի պատիժը կրող, ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը։

Տեր-Սահակյանը բազմաթիվ անգամ բանտում խոշտանգվել է, բայց չի մեղադրել Վանո Սիրադեղյանին։

Վանոյի Արմեն անունով հայտնի դատապարտյալը ուզում է, որ պաշտպանվեն իր իրավունքները։ Հարցին, թե իր ձեռքով մարդ սպանե՞լ է, պատասխանեց՝ իհարկե ոչ։ «Ես մասնակից էլ չեմ եղել սպանության։ Ոչ սպանել եմ, ոչ մասնակից եմ։ Այդ ժամանակ ասում էին՝ ասա՝ Վանո, չէի ասում, ու ասեցին, որ ցմահ կտան»,- մանրամասնեց։

Արմեն Տեր-Սահակյանին առաջադրված մեղադրանքի առանցքում է եղել ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է մինչև ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6-ի որոշմամբ):

Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 1992թ. ամռանը, Արմեն Տեր-Սահակյանի միջոցով, կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որին զինել է ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել դրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:

Ըստ մեղադրանքի՝ բանդան իրականացրել է 1992թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, 1993թ. մայիսի 3-ին՝ ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, ուղևոր Ժորա Իսահակյանի, վարորդ Հակոբ Ունիկյանի սպանությունները:

Շարունակելի․․․

Մանրամասները՝ տեսանյութում։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ