Ներքին 3 տարի առաջ - 19:52 09-02-2023

Իշխանության նախաձեռնած թատերաշրջանը չմեկնարկած՝ անփառունակ վախճան ունեցավ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի դեմ իշխանության բեմադրած ակնհայտ չստացված ներկայացումը բավականին բազմաշերտ էր: Իմ տպավորությամբ, բացի հիմնական թիրախավորված գործիչներից, իշխանությունը նպատակ էր դրել այդ գործի շրջանակներում անհիմն թիրախավորել բանակի ու բանակաշինության հիմքում կանգնած այն դեմքերին, ովքեր սրանց իշխանության օրոք ակտիվ քաղաքական, քաղաքացիական կեցվածք են ընդունել և անտեսելով իշխանության այլանդակ ապօրինությունները, ճնշումները մշտապես խոսել են փաշինյանական ռեժիմի` Զինված ուժերին հասցրած վնասների մասին:

Իշխանության մեկ այլ դերաբաշխմամբ, փորձ էր արվում կոնկրետ գործով տարբեր զինվորականների, պաշտոնատար անձանց ցուցմունքները միմյանց հակադրել, որի նպատակը ներսում լարվածության աղբյուր ստեղծելն էր, ինչը ևս տապալվեց: Օրինակ` գործով տարբեր անձանց ցուցմունքները փորձ արվեց ներկայացնել որպես Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունքներ, հիմնավորելու իշխանության «փաստերի» ծանրակշիռ լինելը, որը բնականաբար չէր համապատասխանում իրականության: Այդպես էին ուզում ներկայացնել, օրինակ` նախագահ Սերժ Սարգսյանի` նույն գործով տրված ցուցմունքը, սա այն դեպքում, որ նույնիսկ նախագահ Սարգսյանի քաղաքական հակառակորդները գիտեն, թե նման դեպքերում ինչպիսի կեցվածք ու մոտեցում ունի Սերժ Սարգսյանը, ինչը որևէ պայմաններում չէր կարող կասկածի տեղիք տալ: Մի խոսքով, իշխանության նախաձեռնած թատերաշրջանը չմեկնարկած՝ անփառունակ վախճան ունեցավ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է