Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:17 09-02-2023

Նման ժեստերը կարևոր են․ Ռուստամ Բադասյանը՝ Թուրքիա փրկարարներ ուղարկելու մասին

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգը լինելու է գաղտնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հենց առաջին տարում բոլորը չէ, որ ներկայացնելու են հայտարարագրերը։ Առանձնացված են խմբեր՝ հանրային ծառայություն, բիզնեսի շրջանակններ։ Առանձին լրագրողների խումբ չի լինում՝ բոլոր քաղաքացիների նման է լինելու լրագրողների դեպքում։ Եվ մենք այնպես ենք անում, որ քաղաքացին անհանգստանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ավելի փաստաթղթեր հավաքելու անհրաժեշտություն չլինի»,- նշեց նա։

Բադասյանն ասաց, որ դրական է վերաբերվում Թուրքիա փրկարար ուժեր ուղարկելուն․ «Կարծում եմ՝ մասշտաբային ողբերգություններին նման ժեստերը կարևոր են»։