Մամուլ 3 տարի առաջ - 08:32 09-02-2023

ՔՊ-ից ովքեր չեն մասնակցել Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու փակ-գաղտնի քվեարկությանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու փակ-գաղտնի քվեարկությանը ՔՊ-ի 71 հոգանոց ֆրակցիայից չեն մասնակցել 3-ը։ Մնացած 68-ը մեկ մարդու պես կողմ են քվեարկել։ Առաջին եւ երկրորդ միջնորդություններին կողմ է քվեարկել 68, երրորդ՝ գաղտնի միջնորդությանը՝ 66 պատգամավոր: Բանն այն է, որ 2 պատգամավոր` Դավիթ Դանիելյանն ու Դավիթ Առուշանյանը, չունեն պետական գաղտնիք պարունակող նյութերին «դոստուպ», այդ պատճառով փակ նիստին ու քվեարկությանը չեն մասնակցել։ Դավիթ Դանիելյանի մասով ՔՊ-ից ասացին, որ նման թույլտվություն ստանալու օրերին բացակայել է երկրից, իսկ հետո ինչ-ինչ պատճառներով չի ստացել, իսկ գյումրեցի Դավիթ Առուշանյանը վերջերս է ստացել մանդատը եւ չի հասցրել անցնել այդ ընթացակարգով։

3 բացականերից Մարիամ Պողոսյանը գործուղման է, մյուս երկուսը` Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը, տեղեկացրել էին, թե հիվանդ են։ Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Գուրգեն-Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ երբեմնի մտերմությունը։

Հիշեցնենք, որ Մելքոնյանը 2000-2008 թթ․ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է եղել՝ զինված ուժերի թիկունքի պետը։ Իսկ Օհանյանը 2007-ից՝ ՊՆ ԳՇ պետը, 2008-ից` նախարար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը