Մամուլ 3 տարի առաջ - 08:13 08-02-2023

ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ականները երեկ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում:
ՔՊ-ականների բարձր տրամադրությունից սկզբում տպավորություն է ստեղծվել, թե նրանց շատ է ոգեւորել Աննա Վարդապետյանի ելույթը՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու մասով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՔՊ-ականները Վարդապետյանին ճանապարհելուց հետո՝ մինչեւ Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում վերջինիս ծնունդն են նշել:

Տեղեկացանք, որ ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ ու մի լավ ուրախացել:
Պապիկյանի՝ ԱԺ գալուն պես, սակայն, ՔՊ-ականները դադարեցրել են իրենց քեֆ-ուրախությունը եւ շտապել են նախարարի հետ փակ հանդիպման:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Պապիկյանի հետ հանդիպմանը եւս շատ բարձր տրամադրություն են ունեցել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին