copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:11 07-02-2023

Դուք ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք. ԿԳՄՍ փոխնախարար Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը փետրվարի 7-ին ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին: Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, փոխնախարար Գիլոյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ շախմատը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, և այժմ Կառավարությունն աշխատում է տեխնիկական հագեցվածության խնդիրները կարգավորելու ուղղությամբ.

«Դուք արդեն ապացուցել եք, որ կարող ուժ եք և մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք: Գիտեմ, որ խնդիրների լուծման, ինչպես նաև վերլուծությունների իրականացման համար օգտվում եք ամպային սերվերներից: Առանց դրա՝ այսօր, իսկապես, անհնար է լուրջ առաջընթաց ունենալ: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ ծառայություններից օգտվելու հասանելիությունը մեծացնելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Chessify բազմաֆունկցիոնալ հարթակին, որը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստների համար:

«Chessify-ը ներառում է մի քանի գործիքներ՝ տախտակի սկանավորում, խաղերի վերլուծություն, ամբողջ աշխարհում առաջնությունների ուղիղ հեռարձակումներ և այլն։ Պրոֆեսիոնալ շախմատիստների համար գործում է նաև Chessify-ի ամպային ծառայությունը, որի հիմնական առանձնահատկություններն են անհատական ամպային սերվերները, շախմատային այլ հարթակներում ինտեգրումը:

Շախմատիստների խոսքով՝ Chessify-ից հիմնականում օգտվում են պաշտոնական մրցաշարերի նախապատրաստվելիս, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների ժամանակ, այն էլ սահմանափակ հաճախականությամբ, իսկ առանց այդ հարթակի՝ ներկայում անհնար է մարզվել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է, որ առաջիկայում հավաքականի առաջատար մարզիկները կունենան ծրագրային ավելի մեծ հասանելիություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կանենք հաշվարկներ՝ հասկանալու համար, թե որքան ռեսուրս է անհրաժեշտ տեխնիկական խնդիրների կարգավորման համար: Ամեն ինչ կանենք, որ դուք մտածեք միայն խաղի մասին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նշվում է, որ Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին:

Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը

կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում: Հայաստանից դեռևս 13 շախմատիստներ են մասնակցության հայտ ներկայացրել՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Սարգիս Մանուկյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արզնիում:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը