Արտաքին 3 տարի առաջ - 12:00 07-02-2023

Հալեպի փլատակներում երեխա է ծնվել, նրա կյանքը հաջողվել է փրկել

Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի մոտակայքում երկրաշարժից փլուզված շենքերի փլատակներում մնացած քաղաքացիների որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները նորածին երեխա են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է սիրիական Al Arabiya հեռուստաալիքը։

Համացանցում տարածված կադրերում երևում են, թե ինչպես են փրկարարները երեխային դուրս բերում փլատակների կույտից։ Նորածնի մարմնի վրա տեսանելի վնասվածքներ չկան, սակայն նրա վիճակի մասին մանրամասներն այս պահին հայտնի չեն։

Ականատեսները հայտնել են, որ երեխայի մոր կյանքը չի հաջողվել փրկել։

Ավելի վաղ Հալեպից տեղեկություն էր ստացվել, որ քաղաքի Ալ-Աքաբա թաղամասում նորածին հաջողվել է փրկել նորածին աղջկա ու դեռահասի։

Ընդհանուր առմամբ Հալեպում, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից 360 կմ հյուսիս, երկրաշարժի ժամանակ փլուզվել է 47 շենք։ Al Arabiya-ի տվյալներով՝ բնական աղետի հետևանքով ավերածություններ են գրանցվել Սիրիայի հյուսիսում գտնվող շուրջ 58 բնակավայրում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել