Մամուլ 3 տարի առաջ - 08:28 07-02-2023

ՔՊ-ականների թատրոնն ու Աննա Վարդապետյանի բենեֆիսը՝ այսօր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանում այսօր թեժ է լինելու: ԱԺ-ն հենց այսօր քննարկելու է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունները:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ ընդդիմությունը երկար մտորումներից հետո որոշել է բոյկոտել նիստը. ինչպես Սեյրան Օհանյանն է բնորոշել, «դա կլինի մեկ գավառական դերասանի՝ ՔՊ-ի թատրոն», ուստի իրենք չեն մասնակցելու նիստին, թեեւ օրեր շարունակ պատրաստվել էին իշխանականների հետ «կռիվ տալուն»:
Ստացվում է՝ այսօր ԱԺ-ում ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «բենեֆիսն» է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները հատուկ հավաքվել են ընդդիմադիրների հարցը քննարկելու եւ նոր ցուցումներ ստանալու:

Տեղեկացանք, որ ՔՊ-ականներին շատ է ուրախացրել հատկապես այն փաստը, որ ընդդիմությունը չի մասնակցելու նիստերին. ստացվում է՝ իրենց հակադարձող չի լինի, իրենք իրենցով կասեն-կխոսեն, հանրությանն էլ կներկայացնեն, որ ընդդիմադիրները վախեցել են, հակադարձելու ոչինչ չեն ունեցել, դրա համար էլ չեն եկել նիստին:
Խմբակցության երեկվա նիստին էլ ՔՊ-ականներից ոմանք փորձել են իրենց դժգոհությունը հայտնել, որ անվտանգային նման լուրջ մարտահրավերների պայմաններում պետք չեն ավելորդ քաղաքական ինտրիգներ, բայց ՔՊ մեծամասնությունը իր գոհունակությունն է հայտնել այս առիթով եւ նշել, որ, ընդհակառակը, պետք է ավելի «խիստ» լինեն ընդդիմադիրների նկատմամբ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը