Ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են ​​​​​​​Toyota Camry-ն, Mazda 3-ը և Hyundai Elantra-ն․ shamshyan.com
copy image url

Ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են ​​​​​​​Toyota Camry-ն, Mazda 3-ը և Hyundai Elantra-ն․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:51 06-02-2023
Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ՝ 66-ամյա Արմեն Հ-ի վարած Toyota Camry մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արման Թ-ի վարած Mazda 3 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Միշա Է-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։