Ներքին 3 տարի առաջ - 22:07 06-02-2023

Լավրովը ապուշ քայլ արեց․ ОМОН-ի հրամանատար Գրիշա Սարգսյան (Ժարիտ Գրիշ)

«Լարված վիճակ է՝ մանավանդ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունից հետո։ Վերջինս հայտարարությամբ Հայաստանին անվանեց օկուպանտ։ Լավրովը իր կարճ խելքով Ռուսաստանը դարձրեց խոցելի աշխարհի համար»,-հայտարարում է ՄՀՆՋ (ОМОН) հրամանատար, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ)։

Սարգսյանը հավաստում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնաժողովը կտա գնահատականը հավանաբար։ Արցախի հարցի շուրջ 30 տարի բանակցությունններ են ընթանում, երբեք ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների մեջ օկուպանտ բառը չի օգտագործվել․ օգտագործվել է «Արցախի անվտանգության գոտիներ» կապակցությունը։ Լավրովը արեց հիմար հայտարարություն։ Նա ցանկացավ, որ Հայաստանի Հանրապետությունը մնա վասալի կարգավիճակում»,-հայտարարում է է գնդապետ Սարգսյանը։



Նա ընդգծում է՝ Լավրովը սխալվել է․ «Մինչ օրս Հայաստանի բոլոր քաղաքական ֆիգուրները՝ ընդդիմադիր և դիմադիր, երբեք Ռուսաստանին չեն համարել օկուպանտ ո՛չ Ղրիմի, ո՛չ Դոմբասի, ո՛չ էլ Աբխազիայի հարցերում։ Լավրովը Ռուսաստանը դարձրեց խոցելի։ Ամբողջ աշխարհը հիմա Ռուսաստանին կարող է ճանաչել օկուպանտ՝ Լավրովի հայտարարությունից ելնելով»,-հավաստում է Գրիշա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Արցախի շրջափակումը կանխամտածված է, ու դրան մասնակից է նաև ՌԴ-ն։ «Արցախի շրջափակումը կապված է ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա խորհրդակցության և ծրագրերի հետ։ Մեր կամքը ոչ ոք չի կոտրի։ Դեռ չեն գիտակցում։ Արցախը չենք հանձնելու, չենք դառնալու Ռուսաստանի վասալ։ Չարաչար սխալվում են։ Արցախը հայինն է ու կմնա հայկական։ Մենք հզորություն և արժանապատվություն ունենք։ Այսօր Արցախի հարցի շուրջ քննարկումները պետք է լինեն ի օգուտ Արցախի»,-ասում է Գրիշա Սարգսյանը։



Նա գտնում է, որ Հայաստանը օր առաջ պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ «Եթե նախկինները ու ներկաները ճանաչեին Արցախի անկախությունը, մենք կունենայինք երկու հայկական պետություն։ Վախի մթնոլորտ է․ անտարբերությունը մեր ավետյաց երկիրը կանգնեցնում է կործանման եզրին։ Մեզ հարկավոր է կամք և հզորություն, որ հաղթենք ներկա և նախկին անմեղսունակ իշխանությանը»,- եզրափակում է Գրիշա Սարգսյանը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին