Ներքին 3 տարի առաջ - 19:08 06-02-2023

Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել երկրաշարժի վերաբերյալ

«Այսօր վաղ առավոտյան Պատրիարքական Աթոռը պատրիարքական փոխանորդ Գրիգոր Ավագ Քահանայի և Տրդատ Ավագ Քահանայի միջոցով կապ է հաստատել այն շրջանների հետ, որտեղ կան հայկական եկեղեցիներ ու համայնքներ։ Փոխանցվել են Նորին Ամենապատվության օրհնություններն ու ցավակցությունները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։

Ստացված առաջին տեղեկությունները տրվում են ստորև։ Առաջիկայում ստացված մանրամասները ևս կհաղորդվեն։

ՄԱԼԱԹԻԱ
Մեր համայնքի անդամ ընտանիքներից մեկում բնակարանի ձլուզման պատճառով մահ է գրանցվել։

ԷԼԱԶԸՂ (Խարբերդ)
Քաղաքում ավերված շենքեր կան։ Համայնքի անդամները թեև վախեցած են, սակայն զոհ չկա։

ԴԻԱՐԲԵՔԻՐ (Տիգրանակերտ)
Ինչպես հայտնում է Հովհաննես Գաֆֆուրը, հայկական եկեղեցին վնաս չի կրել։ Քաղաքում, սակայն, ավերված շենքեր կան։

ԻՍՔԵՆԴԵՐՈՒՆ (Ալեքսանդրետ)
Տեր Ավետիս Քահանայից ստացված տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնոմ առկա են վնասված շենքեր։ Լատին Կաթոլիկ եկեղեցին փլուզվել է։ Սրբոց Քառասուն Մանկունք եկեղեցին ևս վնասվել է։ Անձի կորստի մասին որևէ տեղեկություն չկա։

ՎԱՔԸՖՔՅՈՅ (Թուրքիայի միակ հայկական գյուղը)
Մտահոգվելու կարիք չկա, իրավիճակը նորմալ է։

ՍԸՎԱԶ (Սեբաստիա)
Երկրաշարժը թեև զգացվել է, և համայնքի անդամները վախեցած են, սակայն անձի և գույքի վնաս չկա։

ԿԵՍԱՐԻԱ
Չնայած երկրաշարժը զգացվել է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին որևէ վնաս չի կրել»։

Արդեն հայտնի է դարձել, որ զոհերից Մալաթիայում՝ 2-ը, իսկ Հալեպում՝ 4-ը, եղել են ազգությամբ հայ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ