19 տարեկանում ցմահ դատապարտված Վահագն Մարուքյանը 26 տարի անց հասավ իր երազանքին
copy image url

19 տարեկանում ցմահ դատապարտված Վահագն Մարուքյանը 26 տարի անց հասավ իր երազանքին

Ներքին 2 տարի առաջ - 15:59 04-02-2023
26 տարի բանտում, արևի լույսին կարոտ, վատառողջ։
Վահագն Մարուքյանը դատապարտվեց, երբ ընդամենը 19 տարեկան էր։

Ասում է՝ դիմացել է խոշտանգումներին, անցել է դժոխքի միջով։ Վահագնը կալանավորվել է 1993 թվականին։ Նա մեղավոր է ճանաչվել Վանաձորի ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ, կանխամտածված սպանության մեջ:

1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի, իսկ 2003 թվականից, ՀՀ նախագահի հրամանագրով՝ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Դատավճռի հիմքում դրվել է նրա ինքնախոստովանական ցուցմունքը:

Ասում է՝ չգիտակցելով է ստորագրել․ «Ոստիկանության քաղաքային վարչությունում բռնելուց հետո էնքան են խոշտանգել, որ գրել եմ՝ ես եմ սպանել: Ասեցին՝ Խորխոռունին իրա շքախմբով եկել ա ու հրաման ա տվել, որ եթե չի ասում, որ ինքն ա, ուրեմն քաղմասից հանեք ու խփեք: Առավոտ գիշերով հանեցին դռան դեմը, հրեցին ու կրակեցին հետևիցս: Հիմա էլ գնդակը մարմնիս մեջ ա: Դրանից հետո ասեցի՝ ինչ կասեք, էն էլ կգրեմ: Ու իմ վրա վերցրեցի սպանությունը: Էլ ուրիշ ճար չունեի։ Պայքարեցի, որ ինձ այդ դժոխքը գցող քննիչը պատժվի, բայց այդքան տարի անց ոչինչ չստացվեց»,- պատմում է նախկին ցմահ դատապարտյալը։

«Ես մասնակցել եմ ավազակային հարձակմանը, բայց իմ մոտ զենք չի եղել։ Ես չեմ սպանել, բայց պատժվել եմ»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Վահագն Մարուքյանը, ով արդեն չորս տարի է ազատության մեջ է։ Նախկին ցմահ դատապարտյալը միշտ հավատացել է՝ չի մնա չորս պատերի ներսում։ Կկարողանա շնչել իր բաժին օդը։

Բանտից դուրս է եկել հաշմանդամի կարգավիճակով։ Տարբերությունը մեկն է՝ նախկինում անվասայլակի վրա էր, իսկ հիմա հենակներով կարողանում է տեղաշարժվել։ Վահագնը իր երազանքի տերն է․ փոքրիկ արվեստանոցում փայտե իրեր է պատրաստում։ Սիրով է անում։ Ասում է, որ առողջությունը վատ է, վիրահատության կարիք ունի, բայց լավատես է ու չի հանձնվի։

«Փայտե իրեր պատրաստել եմ մինչև դատապարտվելս։ Հետո դարձավ երազանք, որ կարողանամ նորից աշխատել փայտի հետ։ Մորս հետ եմ ապրում, անձնական կյանքս տենց էլ չի դասավորվում։ Էդ մարդիկ ինձ կոտրեցին, բայց ես չար չեմ։ Շուտով սինիներ եմ սարքելու, ուզում եմ հարսանիքների համար յուրահատուկ տեսակներ լինեն։ Ուզում եմ, որ ոչ մեկ իմ ճակատագրից չունենա ու երջանիկները շատ լինեն»,-հավելում է Վահագն Մարուքյանը։








Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
08:35 Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. Հրապարակ
13:30 Փաշինյանի լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզնից ոչ ոք չի կարող մրցել․ Ագնեսա Խամոյան