Ներքին 3 տարի առաջ - 20:56 03-02-2023

«ZIL» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է

Փետրվարի 3-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենան շրջվել է էլեկտրական սյան վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել էլեկտրական ցանցի երկաթբետոնե սյան և գազատար խողովակի վրա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բեռնատարը տեղի ուժերով՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ