Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:44 02-02-2023

Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Հանրային քննարկմանը մասնակցել են կրթական ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում՝ տնօրեններ, ուսուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների` ոլորտը համակարգող ստորաբաժանումների աշխատակիցներ:

Ըստ աղբյուրի՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախագծի շուրջ հետաքրքրություն ցուցաբերելու համար և նշել, որ նախագիծը տեղադրված է հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում, սակայն շատ կարևոր է նաև քննարկման դեմ առ դեմ ձևաչափը, որը հնարավորություն կտա լսելու առաջարկներն ու նկատառումները, կատարելագործելու և լրամշակելու փաստաթուղթը:

«Փաստաթուղթը մշակելիս փորձ է արվել անդրադառնալ շահակից բոլոր կողմերին՝ ինչպես դպրոցի կառավարման մարմնին, այնպես էլ մանկավարժներին ու աշակերտներին, քանի որ էթիկապես ճիշտ կառուցված հարաբերությունները հնարավորություն կտան բարելավելու կրթության որակը, բարձրացնելու բոլոր կողմերի՝ առավել արդյունավետ աշխատելու մոտիվացիան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է, որ Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը հակիրճ ներկայացրել է նախագծի ընդհանուր դրույթները՝ ընդգծելով, որ նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով:

«Նախագիծը մշակվել է՝ համագործակցելով շահագրգիռ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Բարեվարքության կանոնների մշակման և դպրոց ներմուծելու առանցքային նպատակն է լավագույն կրթական միջավայրի ձևավորմանը նպաստելը»,- ասել է Արսեն Բաղդասարյանը:

Հանդիպմանը ներկաները բարձրաձայնել են նախագծի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ, որոնց առնչությամբ տրվել են պարզաբանումներ: Հիմնական հարցերը վերաբերել են կառավարման խորհուրդների բովանդակության վերանայման, փաստաթղթի կիրառելիության ապահովման, չափելիության, վերահսկողական գործիքների ներդրման, կարգապահական պատասխանատվության միջոցների բացակայության խնդիրներին, ինչպես նաև ձևակերպումների վերանայման անհրաժեշտությանը:

Քննարկման մասնակիցներին առաջարկվել է բոլոր նկատառումները ներկայացնել գրավոր, որոնք, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն նախագիծը լրամշակելիս:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները հնարավոր է ներկայացնել www.e-draft.am տեղեկատվական հարթակում մինչև փետրվարի 11-ը:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ