Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:12 02-02-2023

27 հազար դոլարանոց ժամ կապողը 90 հազար դոլարանոց Լexus LX էլ կքշի․ Աննա Հակոբյանի նոր թանկարժեք ձեռքբերումը

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերվել Լexus LX մակնիշի ավտոմեքենա։ Մեր աղբյուրը նաև նշում էր՝ ավտոմեքենան սպասարկում է հենց Հակոբյանին, բայց նրան ուղեկցում են նաև 2 նմանատիպ այլ ավտոմեքենա։



Ստացված տեղեկատվության իսկությունը ճշտելու համար մենք հարցումներ ուղարկեցինք Աննա Հակոբյանի գրասենյակ, ԱԱԾ Պետական պահպանության ծառայություն և ֆինանսների նախարարություն։ Բոլոր գերատեսչություններին ուղված մեր հարցումներում մենք խնդրել էինք պարզաբանել, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերվել ավտոմեքենան և ո՞ր գերատեսչությունն է հոգում մեքենայի պահպանման ծախսերը։

Ոչ Աննա Հակոբյանի գրասենյակից, ոչ ԱԱԾ-ից սահմանված ժամկետի լրանալուց հետո մենք որևէ պատասխան չստացաանք։ Միակ կառույցը, որ արձագանքեց մեր հարցմանը՝ ֆինանսների նախարարությունն էր, որը սակայն նշել էր, որ մեր կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրման ենքակա չէ։

«Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ պահանջվող տեղեկատվությունը տրամադրման ենթակա չէ»:

Մեջբերենք այն հոդվածները, որոնց համաձայն, ըստ Ֆինանսների նախարարության, տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ․

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մաս․ «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները»:

«Տեղեկատության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետ․ «Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք»։ .

Նշենք, որ Լexus LX մասկինշի ավտոմեքենաների շուկայական արժեքն սկսվում է 90 հազար դոլարից։ Այս պատասխանից թերևս կարելի է ենթադրել, որ մեքենան իսկապես ձեռք է բերվել Աննա Հակոբյանի համար։

Այդուհանդերձ, անհաստանալի է, թե ինչպես է ստացվում, որ առնվազն 90 հազար դոլարանոց ավտոմեքենայի ձեռք բերումը պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք է։ Ինչո՞ւ է, առհասարակ, պետական որևէ պաշտոն չզբաղեցնող տիկնոջ համար պետական միջոցներով ձեռք բերվում ավտոմեքենա, ինչո՞ւ են, առհասարակ, Հակոբյանի անձնական հաճույքները բավարարվում պետական բյուջեի միջոցներով։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Oragir.News-ն անդրադարձել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կրած թանկարժեք զարդերից մեկին՝ ժամացույցին, որն արտաքինից չափազանց նման է Roger Dubuis ապրանքանիշի ադամանդակուռ, վարդագույն ոսկուց, կոկորդիլոսի կաշվով 27 000 դոլար արժողությամբ ժամացույցին։ Այս ժամացույցի ծագումնաբանության վերաբերյալ մենք նույնպես հարոցում էինք ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ։ Սակայն այս հարցմանը նույնպես որևէ պատասխան չենք ստացել։