Ներքին 3 տարի առաջ - 16:35 02-02-2023

Օրենքի ո՞ր դրույթով է գլխավոր դատախազը մասնակցում կառավարության նիստին, զեկուցում վարչապետին. Արծվիկ Մինասյանը՝ դատախազի տեղակալին

Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցեր ուղղեց գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին․ «Առաջինը խոսեցիք անկախութայն և այլ դրսևորումների մասին, իհարկե, թեմայից մի փոքր դուրս է, բայց անկախությանն է վերաբերում։ Կարո՞ղ եք վկայակոչել օրենքի որևէ դրույթ, որն իրավունք է տալիս, կամ պարտավորություն է սահմանում գլխավոր դատախազին լինել Կառավարության նիստում, գլխավոր դատախազին կառավարության ղեկավարին զեկույց տալու, որովհետև անկախության մասին եք խոսում։ Արդյո՞ք ձեր բերած կարգավորումները նպաստելու են, որ ավելի անկախ լինեք դուք, և ո՞ւմից անկախ»։

Անահիտ Մանասյանն ասաց, որ քննարկումից դուրս է այդ հարցը, չվկայակոչեց որևէ օրենքի դրույթ, որով սահմանվում է, որ գլխավոր դատախազը պետք է զեկուցի վարչապետին, այլ ասաց որ դատախազության համակագրում բարեփոխումների շատ լուրջ փուլեն նախաձեռնել և դա ներառում է նաև «դատախազության համակարգի ամբողջական հետագա զարգացման հայեցակարգային ուղղությունների մշակումը»։

«Մենք հանձնառություն ենք ստանձնել զարգացնել ոլորտը բոլոր հնարավոր ասպեկտներով», –ասաց Մանասյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին