Հունվարի 30-ին, ժամը 02.00-ին, Այրումի սահմանապահ անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Ֆելիքսի Ա.-ն: Նա 2022 թ. մայիսի 25-ից Սանկտ Պետերբուրգ քաղաքի և Լենինգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: