Ներքին 3 տարի առաջ - 19:38 31-01-2023

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է գրավել Բրյուսովի համալսարանը. ռեկտորի Ժ.Պ.-ի պարզաբանումը

«ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ, որ մինչև ռեկտորի ընտրությունների արդյունքի հաստատումը՝ դրվում են պարտականությունները ամենաշատ աշխատանքային ստաժ ունեցող պրոռեկտորի վրա, այդ պարագայում՝ ես եմ»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը՝ խոսելով ներկա պահին բուհում իր՝ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց։

Ըստ Ակոպյանի՝ այդ որոշմամբ հնարավորություն է տրվել համալսարանին ներկա պահին բնականոն աշխատանքի հնարավորություն ընձեռել․ «Իրենց արած քայլերը այս փուլում հարցի լուծումն էր, որը հնարավորություն կտա մեր բնականոն գործունեությունը շարունակել, աշխատավարձ տալ աշխատողներին և այլն, սրա համար շատ ուրախ եմ, որ գոնե կկարողանան մեր աշխատողները իրենց աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալ։ Բայց այստեղ երկրորդ հարցն է առաջանում, որ մենք համոզվեցինք հերթական անգամ, որ սա հերթական մանիպուլյացիան է։ Երբ որ շարունակում են խոսել, ամենավերջում մանիպուլացնել, ոչ ճիշտ տեղեկատվություն տարածել, սա մեզ մտահոգում է։ Խոսքը հոգաբարձուների խորրդի իբր խախտումների հետ կապված հարցն է, որը իրենց հայտարարության ամենավերջին մասն է։ Բայց որևիցե խախտում մինչև այսօր իրենք չեն ասել։ Մեզնից մոտ մեկ շաբաթ առաջ ուզել են արձանագրությույնները մենք այդ նույն օրը ուղարկել ենք իրենց»։

Ակոպյանը ընդգծեց, որ նման շարունական ձգձգվող քայլերով նրանք ուզում են երեքհոգանոց խորհուրդ ստեղծել բուհում։

«Ես դիմում եմ բոլոր պատկան մարմիններին, համալսարանը թույլ չի տալու այդ որոշման իրականացումը, մենք բոլորս կանգնելու ենք, պահանջում ենք, պնդում ենք օրենքին համապատասխան հոգաբարձուների խորհուրդ ձևավորել, երեքհոգանոց խումբը նշանակում է, որ իրենք սրում են իրավիճակը։ Մենք պատրաստ ենք համագործակցել, բայց եթե իրենք շարունակեն իրենց գործելաոճը, մենք շարունակելու ենք մեր՝ օրենքով սահմանված բոլոր հնարավորություններով թույլ չտալ երեքհոգանոց խորհրդի ձևավորումը»,- ասաց Ակոպյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ