Արտաքին 3 տարի առաջ - 16:50 31-01-2023

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Ամերիկացի կոնգրեսական Թոնի Կարդենասը կոչ է արել դադարեցնել ամերիկացի հարկատուների հաշվին Ադրբեջանին ցանկացած տիպի ռազմական օգնության տրամադրումը՝ Բերձորի միջանցքի շրջափակման համար։ Այս մասին Կարդենասը գրել է իր թվիթերյան էջում։

Կարդենասը միևնույն ժամանակ առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում իր ունեցած ելույթում Կարդենասը դատապարտել է Արցախի շրջափակումը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը մնում են առանց սննդի և դեղորայքի։

Կոնգրեսականը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և հումանիտար օգնություն ուղարկել այնտեղ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստները Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Բերձորի միջանցքը, որտեղով անցնում է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը