Ներքին 3 տարի առաջ - 21:59 30-01-2023

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Գևորգ Սարդարյանը մարտի 20-23-ը կգործուղվեն Մալթայի Հանրապետություն (Վալետա), որտեղ կմասնակցեն «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման էջում։

«Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Գևորգ Սարդարյանին 2023 թվականի մարտի 20-23-ը գործուղել Մալթայի Հանրապետություն (Վալետա)՝ «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից