Հայկական սպորտի տարեգրությունում բացառիկ հաջողություն է ամրագրվել։
2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
«Շնորհակալություն ենք հայտնում մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի Գործադիր կոմիտեին և տեխնիկական կոմիտեի նախագահներին այս ընտրության համար: Անելու ենք առավելագույնը՝ Երևանում կայանալիք առաջնությունը դարձնելու անմոռանալի»,- գրված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում։