Արտաքին 3 տարի առաջ - 10:07 30-01-2023

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ

Պենտագոնի մամուլի քարտուղար Փատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ամերիկացի զինվորականները չեն մասնակցել իսլամական հանրապետությանը հասցված հարվածներին։

Գործակալությունը նշել է, որ Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անելուց։ Եվս մի քանի ամերիկացի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, Reuters-ին ասել են, որ Միացյալ Նահանգները կապ չունի Իրանի Իսպահան քաղաքի ռազմական գործարանի դեմ կատարված անօդաչուների գրոհի հետ։

Ինչպես տեղեկացրել է Al Arabya հեռուստաալիքը, Իսպահանի ռազմական գործարանի դեմ գրոհին կարող է մասնակցած լինել ԱՄՆ ՌՕՈւ-ն։

Հունվարի 28-ի երեկոյան Իսպահանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչուների «անհաջող գրոհ» էր։ Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։ Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով անունները չնշած «իսրայելական ԶԼՄ-ներին», տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողություն սկսելու մասին։

IRNA գործակալությունը, վկայակոչելով աղբյուրին, գրել է, որ գրոհը Իսպահանում պաշտպանական գերատեսչության օբյեկտի դեմ կատարվել է ժամանակակից եւ ոչ մեծ ռումբեր ունեցող երեք քվադրոկոպտերների օգտագործմամբ։

Իսպահանը Իրանի խոշոր քաղաքներից է, երրորդը բնակչության թվաքանակով։ Իրանի հնագույն մայրաքաղաքներից մեկն է, խոշոր արդյունաբերական եւ մշակութային կենտրոն։ Բացի այդ, Իսպահանում են գտնվում փորձնական միջուկային ռեակտորը եւ միջուկային վառելիքի արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան