Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 14:38 29-01-2023

Մեր երկրների միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր. Վահագն Խաչատուրյան

Հայ և եգիպտացի ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ինչն էլ իր հերթին շարունակում է ամրապնդվել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ավելի քան 30-ամյա կայուն հարաբերություններով։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վագահն Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը մեծ պատիվ է համարում հյուրընկալել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ Վագահն Խաչատուրյանն այս այցը համարում է պատմական։

«Արդյունավետ եմ գնահատում իմ գործընկերոջ՝ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում քննարկեցինք մեր երկու պետությունների միջև այս տարիների ընթացքում ձևավորված համագործակցության լայն շրջանակը, այսօրեական ծրագրերը և երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա անելիքները։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում։

Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Իհարկե, երկկողմ առևտրաշրջանառության ծավալները դեռ գոհացուցիչ չեն, սակայն վստահ եմ, որ քաղաքական լայն օրակարգը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարությունների գործադրվելիք համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում փոխշահավետ համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի և մենք արդյունքներ կգրանցենք նաև թե՛ առևտրատնտեսական փոխանակման, թե՛ մի շարք այլ բնագավառներում»,- ընդգծեց Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը արձանագրեց, որ անցած տարիների ընթացքում համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել։

«Ավելին՝ նշմարվում են համագործակցության նոր հեռանկարներ։ Մեր երկրների միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր։ Այցի շրջանակներում նաև ստորագրվեցին շատ այլ փաստաթղթեր, որոնք սկիզբ կդնեն նոր հետաքրքիր նախաձեռնությունների։
Դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Հայաստանի քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի ամենանախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։ Հայաստանի կողմից Եգիպտոսի քաղաքացիների մուտքի արտոնագրի վերջերս իրականացրած դյուրացումից հետո, ակնկալում ենք նաև Եգիպտոսի քաղաքացիների մեծ հոսք Հայաստան, ինչը մեծապես կնպաստի հայ-եգիպտական բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիությանը»,- նշեց Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը տեղեկացրեց, որ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի հետ անդրադարձել են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերին։

«Քննարկեցինք նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատատելուն ուղղված Հայաստանի ջանքերը»,- ավելացրեց նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նաև առանձացրեց հայ-եգիպտական հարաբերություններում եգիպտահայ համայնքի առանձնահատուկ դերը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ երկկողմ կապերի ամրապնդմանը։

«Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում ապրող մեր հայրենակիցները։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկվածներին ցուցաբերած գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը։ Լիահույս եմ, որ բազմաթիվ մարտահրավերներով լի ներկայիս ժամանակաշրջանում հայ-եգիպտական բարեկամությունը կլինի այն գործոններից մեկը, որի շնորհիվ մեր երկրները կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները և վստահորեն քայլել դեպի լուսավոր ապագա»,- եզրափակեց նախագահը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի