Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 10:32 29-01-2023

Իրանը և Ադրբեջանը թույլ չեն տա, որ չարագործների ակնարկներն ազդեն հարաբերությունների վրա. Ռաիսի


Իրանն ու Ադրբեջանը թույլ չեն տա, որ չարագործների ակնարկներն ազդեն երկու ժողովուրդների հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նա իր ցավակցությունն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարի մահվան կապակցությամբ, ով սպանվել է հունվարի 27-ի առավոտյան՝ դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ։

Անդրադառնալով դեսպանատան վրա հարձակումը հետաքննելու համար համապատասխան գերատեսչությունների ձեռնարկած միջոցառումներին՝ Իրանի նախագահն իր կարեկցանքն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին եւ կառավարությանը։ Մա մշել է, որ Իրանի եւ Ադրբեջանի երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անքակտելի մշակութային և պատմական կապերի վրա՝ հավելելով, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունները թույլ չեն տա, որ չարագործների ակնարկներն ազդեն այդ հարաբերությունների վրա։

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին՝ Ադրբեջանին կարեկցանք հայտնելու համար՝ ասելով, որ դա անսպասելի հանցագործություն է, սակայն երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում պետք է այնքան ամուր լինի, որ ոչ ոք հնարավորություն չունենա խախտելու բարեկամական հարաբերությունները։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դատապարտել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը՝ ասելով, որ թշնամիներին չպետք է թույլ տալ օգտվել այս միջադեպից՝ միաժամանակ նշելով, որ կատարվածը ահաբեկչություն չէ։

«Մենք չպետք է թույլ տանք, որ այս միջադեպը որևէ բացասական հետեւանք ունենա երկու երկրների հարաբերությունների վրա», - ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել էր Ամիր-Աբդոլլահիանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս