copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:16 27-01-2023

Ստեփանակերտում դիմավորել են ընտանիքի հետ 47-օրյա բաժանումից հետո տուն վերադարձած երեխաներին

Ստեփանակերտում, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում, հունվարի 27-ին դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ վերադարձած 15 երեխաներին և նրանց ուղեկցող մանկավարժներին, ովքեր Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր բաժանված էին ընտանիքներից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տուն վերադարձած երեխաները Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի սաներն են, որոնք մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեկնել էին Երևան՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին ներկա գտնվելու համար:

«Երեխաների վերադարձի լուրն առնելուն պես՝ երեկվանից, ամեն րոպեն տարի է թվացել, ամեն րոպեն՝ 47 օրից ավելի երկար»,- մեզ հետ զրույցում ասաց վերադարձած երեխաներից Մովսեսի մայրը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա բնորոշմամբ՝ այս ընթացքում զգացողությունները հակասական էին. հոգում պայքարում էին մայրն ու քաղաքական գործիչը:

«Գիտակցում էի, որ իմ որդին ևս պետք է պայքարի մասնակից լինի և ես պետք է զգացմունքներս շատ հեռու պահեմ»,-հավելեց նա՝ նշելով, որ, այդուհանդերձ, 47-օր սպասումով են ապրել ու կարոտով:

Պատմում է, որ որդին հաստատակամ էր՝ դիմանալու ամեն դժվարության, բայց միայն ընտանիքի հետ և Ստեփանակերտում:

Տուն վերադարձած երեխաներից Արմինե Գասպարյանի համար էլ այս օրերի սպասումներն ու տունդարձը կրկնակի խորհուրդ ունեն. ընտանիքը սպասում է նրա քույրիկի ծննդյանը: «Մտահոգվում էի մայրիկի համար, և, որ կծնվի քույրս, իսկ ես դեռ տնից և ընտանիքից հեռու կլինեմ: Հյուրանոցում էինք, երբ տղաները եկան ու ասացին, որ վաղն առավոտյան ճանապարհվում ենք տուն»,- ասաց Արմինեն: Նրան դիմավորելու էին եկել նաև դասընկերները.«Մեր 2 դասընկեր էին մնացել Հայաստանում: Նրանցից Արմինեն վերադարձավ, իսկ այժմ սպասում ենք Սուսաննային»:

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներին դիմավորելու էր եկել նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Հասմիկ Մինասյանը:

Ամենից շատ դիտված

19:52 Նարեկացու հետ սրտի խորքից խոսք բացած գրաբարագետը. այսօր Վազգեն Գևորգյանի ծննդյան օրն է
14:44 Թումանյանը Ծատուրյանին վերհիշելիս․ «Վերջին ցանկությունը»
15:00 Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Ադրբեջանի հաղթանակը. ադրբեջանցի պատգամավորը Իրանին կոչ է անում հետևություններ անել Հայաստանի ճակատագրից
21:07 Աննամուս ազգ հո չե՞նք. Տեղ գյուղն արժանանալու է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրին
19:28 Ամեն հրամանը, ասածը, ջղայնությունը նպատակ ունեին․ Կոմանդոսի վարորդը պատմում է
22:50 Կոմանդոսի վերջին խոսքերը․ Սեյրան Չիլինգարյանը մանրամասնում է
22:27 Հերիք ա պաշտպանվենք, պետք ա հարձակվել և սատկացնել․ գնդապետ Գ․ Սարգսյան (Ժարիտ Գրիշ)
13:12 ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել
09:43 Այն, ինչ կարելի է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ին եւ Գրիգոր Մինասյանին, չի կարելի շարքային դատավորներին
22:59 1 կգ կարտոֆիլը՝ 6000 դրամ. Արցախում առևտուրն անկառավարելի է